ՄԽԻԹԱՐ ԳՈՇ -ԱՌԱԿՆԵՐ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ-ԱՌԱԿՆԵՐ
Մխիթար Գոշ «Արջն ու մյրջունը»

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։
Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։


ՄԽԻԹԱՐ ԳՈՇ -ՁԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹԱԳԱՎՈՐԸ

Ձկներին մեղադրում էր իրենց թագավորը.
- Ինչո՞ւ եք ուտում ձեզնից մանր ձկներին։ Համարձակություն ստանալով ձկները պատասխանում են.
- Որովհետև քեզնից սովորեցինք, շատերը եկան քեզ երկրպագելու, և կլանելով՝ քեզ կերակուր դարձրիր։
Ըստ այդմ իրենք ևս ավելի հանդուգն եղան:
Առակս հանդիմանում է, որ ոչ թե խոսքով, այլ գործով պետք է խրատող լինել։


ՄԽԻԹԱՐ ԳՈՇ- ՋԱՅԼԱՄՆ ՈԻ ԾԻՏԸ
Ծիտը տեսնելով, որ ջայլամը մեծ–մեծ ձվեր է ածում, գայթակղվեց և ուսանելու նպատակով հարցրեց գաղտնիքը:
Ջայլամն ասաց.
- Կրակ եմ ուտում և այդ պատճառով էլ խոշոր ձվեր եմ ածում։
Կարծելով թե ճիշտ է ասածը, ծիտը կրակ կերավ ու մեռավ։ Չմտածեց, որ ոչ թե դա է պատճառը, այլ հասակի մեծությունը։
Առակս հանդիմանում է ունայն ցանկությունները, որ փոքրերը, տեսնելով հզորների գործը, իրենք ևս ցանկանում են գործել, չմտածելով իրենց տկարության մասին։

ՄԽԻԹԱՐ ԳՈՇ  -ԱՐՋԸ ԵՎ ՄՐՋՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։
Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Մխիթար Գոշ «Մուկը և ուղտը»

Մի մուկ հպարտացավ։ Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին.
— Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ։
Եվ ուղտն ասաց.
— Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես։
Մուկն ասաց.
— Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի։
Ուղտն ասաց.
— Քո արյունը քո գլուխը։
Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը։ Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին։ Եվ մուկը ճչաց և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր։
Այդ տեսնելով ուղտն ասաց.
— Ահա եղբա՛յր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից։

Մխիթար Գոշ «Ճայը և սագը»

Ճայը գնացել սագի մոտ, աղաչում էր, ասելով.
— Լինելով սևադեմ, ես վատաբանվում եմ բոլորից, դու այդքան սպիտակ ու պայծառ ես, խնդրում եմ սովորեցնես ինձ սպիտականալ քեզ նման։
Կարեկցելով նրան, սագն ասաց.
— Ինձ նման միշտ լվացվիր ջրով։
Բայց լվացվելիս ընկնում էր ճայի սև փետուրը և դարձյալ նույն գույնով գալիս էր մեկ ուրիշը: Ու ճայը նորից աղաչեց, որ սովորեցնի։ Սագն ասաց.
— Լվացվելուդ հետ մեկտեղ, պիտի սովորես իմ լեզուն, որ կարողանաս ինձ նման լինել։
Բայց ճայը հանձն չառավ մոռանալ սեփական լեզուն և մնաց նույնօրինակ սևադեմը։

Մխիթար Գոշ «Խոհեմ մարդը և ծառերը»

Մի խոհեմ մարդ հարցրեց ծառերին.
— Ի՞նչն է պատճառը, որ ինչքան բարձրանում եք, այնքան խորն եք արմատներ գցում։
Եվ նրանք պատասխանում են.
— Խոհեմ լինելով, ինչպե՞ս չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել և ընդդիմանալ հողմերի ճնշմանը, եթե խոր և բազմաճյուղ արմատներ չունենանք։ Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որ, թեև շատ ճյուղեր չունեն, չեն կարողանում դիմադրել, որովհետև չունեն նաև խոր արմատներ։

Մխիթար Գոշ «Վազը և մորենին»


Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։
— Մի լար,— ասում են,— դարձյալ զավակներ կծնես:
Եվ նա պատասխանում է.
— Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։
Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:
Իսկ մորենին ասում է,
— Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։
— Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից,— պատասխանում է վազը։
Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

Մխիթար Գոշ «Անհնազանդ ձին»

Հոխորտալով` ձին չուզեց հնազանդվել հեծյալին։ Եվ դաշտերում՝ շրջելիս հանդիպեց առյուծի, փախչելով նրանից, հանդիպեց արջի, պրծնելով նրանից՝ գայլի ու սրանց նմանների։ Եվ հնազանդվելով խոնարհաբար վերադառնում է` ոչ թե դարմանի համար, այլ չար մահից ազատվելու նպատակով։

Մխիթար Գոշ «Ոսկին և ցորենը»

Ոսկին թագավորելիս պահանջում էր, որ բոլոր նյութերը երկրպագեն իրեն։ Նա թագավոր էր կոչում իրեն, որովհետև թագավորի պատկերն էր եղել, և դրանով ամբարտավանում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս։ Բոլորը եկան երկրպագելու, բայց ցորենը չեկավ, ասելով. “Թող առաջ ինքը՝ ոսկին, գա ինձ երկրպագելու։

Մխիթար Գոշ «Չղջիկները»

Չղջիկները լույսին նայել չեն կարող, մտնում են քարերի ճեղքը և կամ պատերի խորշերը, և, որովհետև գարշահոտ են ու վատատես, ցերեկը գունդ ու կծիկ են լինում և գիշերը հարձակվում:
Այդպես են բանսարկուներն ու ավազակները, որոնք արդարության լույսից փախչելով՝ սիրում են խավարը:

Մխիթար Գոշ «Իմաստունն ու ծառերը»

 Իմաստուններից մեկը հարցում արավ ծառերին և ասաց.
- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան էլ խորը արմատներ եք գցում:
Եվ ծառերը այսպես պատասխանեցին.
- Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրելով մեզ վրա, դիմանալ հողմերի բռնությանը, եթե խորը արմատներ չգցենք: Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ և բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին ընդդիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:

Комментарии