ԸՆԹԵՐՑՈՂԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ


 Ընթերցողական կոնֆերանս-«Թերթելով գրքի էջերը»

Դեկտեմբերի 4-ին գրադարանում անցկացվեց ընթերցողական կոնֆերանս «Թերթելով գրքի էջերը» թեմայով:Զեկուցողները նախապես ծանոթացել էին ընթերցողական կոնֆերանսի կանոններին և գրքի ներկայացման պլանին:Յուրաքանչյուր մասնակից ինքն էր ընտրել ներկայացվող գիրքը:Ներկայացնողի խնդիրն էր գիրքը այնպես ներկայացնել,որ այն կարդան: Լսողի խնդիրն էր լսել գրքի մասին տեղեկություններ,գրանցումներ անել և վերցնել այն կարդալու: Կոնֆերանսը բացեց գրադարանավար Կ.Մխիթարյանը`ներկայացնելով կոնֆերանսի անցկացման կանոնները,պլանը և նպատակը:Գրադարանում կազմակերպվող ցանկացած միջոցառում նպատակ ունի խթանել ընթերցանությունը,ընդլայնել սովորողների մտահորիզոնը,վերականգնել ընթերցանության ավանդույթները,բարձրացնել սովորողների հետաքրքրությունը գրադարանի և գրքի նկատմամբ: Զեկուցումով առաջինը հանդես եկավ 11-5 դասարանի աշակերտուհի Լուսինե Հարությունյանը:Նա ներկայացրեց Ֆ.Դոստոևսկու <<Ոճիր և պատիժ>>գիրքը:Պատմելով գրքի համառոտ բովանդակությունը`նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց վեպի գլխավոր հերոսի`Ռ.Ռասկոլնիկովի վրա;Լուսինեն ներկայացրեց նաև իր պատրաստած շնորհանդեսը գրքի մասին: Մասնակիցները արտահայտեցին իրենց կարծիքները գրքի և հերոսի մասին: 10-3 դասարանի  աշակերտ Համիկը ներկայացրեց Է.Վոյնիչի<<Բոռ>>գիրքը:Նա պատմեց Իտալիայում ծավալված ընդհատակյա հեղափոխական կազմակերպության գործունեության մասին,որի անդամն էր վեպի հերոսը`Արթուր Բերտոն:Բոռը`Արթուրը,իր ողջ կյանքը հեղափոխությանը նվիրաբերած հերոսի կերպար է: Բավականին հետաքրքիր մտքեր ու կարծիքներ հնչեցին այդ գրքի մասին: 9-2 դասարանի աշակերտուհի Լաուրան ներկայացրեց ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վեռնոյի <<Մայրիկ>>գիրքը,որը ինքնակենսագրական հուզիչ մի պատմություն է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին,որը իր անսահման աշխատասիրության և բարության շնորհիվ նվաճում է վերապրելու իր իրավունքը:
10-3դասարանի աշակերտուհի Մարիամը ներկայացրեց Շ.Բրոնտեի <<Ջեյն Էյր>>վեպը,որը մի որբ աղջկա մասին է:Հեղինակը վերարտադրում է հերոսուհու բողոքը սոցիալական անարդարությունների դեմ: Նա պայքարում է գոյության և մարդկային արժանապատվության համար ,որը զգացվում է նաև սիրած անձնավորության հետ ունեցած հարաբերություններում:
 10-2 դասարանի աշակերտուհի Անժելան հերկայացրեց Րաֆֆու<<Պարույր Հայկազն>>-ը:
Խոսելով երկու հակասական հերոսների մասին`նա ուշադրությունը գրավեց Մովսես Խորենացու կերպարի վրա,որը մահացավ աղքատության մեջ,բայց հետո անմահացավ իր <<Հայոց պատմություն>>գրքով և կոչվեց Պատմահայր: Վերջին գիրքը,որը ներկայացրեց 10-1դասարանի աշակերտուհի Հռիփսիմեն,Շիրվանզադեի <<Կրակ>>պատմվածքն էր: Նա` պատմելով հերոսների փոխհարաբերությունների մասին,նշեց.որ դրանք արդիական են նաև այսօր:Նա առաջարկեց կարդալ գիրքը և դրանից քաղել օգտակարն ու հաճելին: Ներկայացված գրքերի մասին արտահայտվեցին 11-4 դասարանից  Շաքեն,Էմման,Սոֆին,9-1դասարանից Աննան,Ալինան, 8-1Անժելան և Արամը: Արամին հետաքրքրեց այն գրքերը,որոնց հերոսները նպատակասլաց էին,նվիրված ազնիվ գործին և պայքարում էին իրենց գաղափարների համար:



















Комментарии