Հայոց ազգային բանակի կազմավորումը


         Հայոց ազգային բանակի կազմավորումը                                                                                  








ՀՀ Անկախության հռչակագիրը իրավական ուգործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման համար:1990թ. սեպտեմբերին  Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ հանրապետության ՆԳՆ կառույցում ստեղծվեց Հատուկ գունդ,որը ուներ 26 վաշտ:   1991թ.ապրիլին հանրապետության նախարարների խորհուրդը հաստատեց <<ՀՀ երկրապահ զինապարտի ժամանակավոր կանոնակարգը>>:Այն տարածվում էր մինչև 50 տարեկան  այն քաղաքացիների վրա,ովքեր ցանկանում էին  կամավոր սկզբունքով մասնակցել հանրապեռության պաշտպանության գործին: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց պաշտպանության կոմիտե (ՊՊԿ) ,որի հիմքի վրա ձևավորվեց պածշտպանության նախարարությունը:։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը։ Այդ պատմական որոշումով նորաստեղծ նախարարության ենթակայությանը հանձնվեցին գոյություն ունեցող որոշ գնդեր։ Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաև դեռևս 1990 թվականի սեպտեմբերին կազմավորված Երևանի հատուկ գունդը և Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջևանի և Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը։ 1991թ. դեկտեմբերի 5-ին պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը:Հայկական զինված ուժերի կանոնավոր զորամիավորումները ձևավորվեցին գերազանցապես խորհրդային բանակի հիմքի վրա։ 1992թ. մայիսին պաշտպանության նախարարության <<Զինապարտության մասին >>  օրենքով հիմք դրվեց բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:Աստիճանաբար աճեց բանակի թվաքանակը։ Նկատի առնելով Հայաստանի տարածքում ձևավորված ռազմաարդյունաբերական համալիրի գիտատեխնիկական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծավալվեցին դրա պահպանման ու զարգացման ուղղությամբ։ Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը:Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում բանակի մարտական պատրաստականության կատարելագործմանը։ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչ այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում։ Նրանց թվում էին գեներալներ Գ.Դալիբալթայանը,Մ.Հարությունյանը,Ն.Տեր-Գրիգորյանը,Յ.Խաչատուրովը,Ա,Տեր-Թադևոսյանը և շատ ուրիշներ:Հետագայում կազմակերպվեց նաև սպայական կադրերի պատրաստման բարձրագույն դպրոց։ 1992թ-ից նորաստեղծ բանակը Ղարաբաղում մասնակցելով պատերազմական լայնածավալ գործողություններին կռեց առաջին ռազմական հաղթանակները`հետագայում պատերազմը հասցնելով հաղթական ավարտի:Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի (1959-1999), Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի դերը։ Բանակը աստիճանաբար զինվեց ժամանակակից ռազմական տեխնիկայով և ամուր պատվար դարձավ անկախության պաշտպանության գործում։  Հայոց բանակը կազմավորվեց մեր անկախ պետականության վերականգնման գործընթացում և հանդիսացավ նրա ամենամեծ ձեռքբերումը։

Комментарии