Ուխտագնացություն Հառիճավանք

 Երևանի 198 ավագ դպրոցի համար ավանդույթ է դարձել ամեն ուսումնական տարվա վերջին կազմակերպել ուխտագնացություն Հայաստանի պատմական սրբավայրեր: 2012-2013
ուսումնական տարին հաջող ավարտելուց հետո դպրոցի կոլեկտիվը այցելեց Շիրակի մարզի



Հառիճ գյուղի մոտ գտնվող Հառիճի վանք :  Այն հնագույն միջնադարյան հայկական վանքերից է։ Ամենահին շինությունը 7-րդ դարում կառուցված Ս. Գրիգոր եկեղեցին է։ Նրան կից կան 13-րդ դարում կառուցված երկհարկանի աղոթարաններ։ Վանքի գլխավոր եկեղեցին կառուցվել է Զաքարե և Իվանե եղբայրների հրամանով 1201 թվականին, այն խաչաձև գմբեթավոր մեծաչափ կառույց է։ Կոլեկտվը վանքում մասնակցեց Պատարագի արարողությանը: Ծանոթացանք վանքի կրթոջախում սովորող սաների հետ,որոնք Հայաստանի տարբեր մարզերից էին: Նրանք հետո իրենց ուսումը կշարունակեն Գևորգյան ճեմարանում: Պատարագի ավարտից հետո եկեղեցու սպասավորը ներկայացրեց Հառիճավանքի մասին պատմական տեղեկություններ:
Հառիճը պատմական Հայաստանի և Շիրակ աշխարհի ամենահնագույն բնակավայրերից մեկն է և ամենաերևելին իր պատմաճարտարապետական արժեքներով: Նրա կենսագրությունն սկսվում է վաղնջական ժամանակներից, որի քարեղեն վկաները քարանձավային բնակատեղիներն են՝ (Կորկոտ ձորի) ձախափնյա հատվածում: Կենսագրություն, որ գալիս է նաև Հայասայի թագավորությունից և այն ժամանակներից, երբ 3-րդ հազարամյակի (մ.թ.ա.) սկիզբն էր ու խոր ձորափոսերով շրջափակված Արագածոտն դարավանդի կենտրոնում հիմնադրվում էր նախապատմական Հայաստանի վեհանիստ ամրոցներից մեկը,որը պիտի դառնար հայրենապաշտպան քաջերի հուսալի հանգրվանը: Դարավանդն ի վեր ու վար հիմնվում են մեկ տասնյակից ավելի ամրոցներ, սլացիկ պարիսպներ, պաշտպանական ջրագոտիներ, ջրանցքներ ու ստորգետնյա գաղտնուղիներ: Ղևոնդ Ալիշանը վկայում է ,որ ոչ մի բնակավայր իր հեթանոսական ու քրիստոնեական պատմությամբ այնպիսի հարուստ ու ակնառու տեղեկություններ չի հաղորդում ժամանակակիցներիս, ինչպիսին մեզ է պարգևում Հառիճը: Ու շնորհիվ իր ժայռեղեն ամրոցների և ամրակուռ տաճարների բնակավայրը դեռևս VII դարասկզբին, մատենագիր ու ճարտարապետ Անդոկ Քրիստոստուրի ձեռնարկմամբ, անվանակոչվում է Հառիճ,որը գրաբարյան իմաստով նշանակում է (կաղնու ծառ):
Հառիճում է գտնվում ամենահնագույն քարանձավային խաչապատկերը, որը հազարամյա տևականություն ունի:
Հեթանոսական շինությունները, տեղի են տալիս հայկական նոր ճարտարապետության վերջին համամասնություններով կառուցվող գեղաքանդակ տաճարներին:
 VII դարասկզբին հիմնադրվում է Սուրբ-Գրիգոր եկեղեցին ,որն ավարտելուց անմիջապես հետո Թեոդորա Քոտենավորը Ձեռնամուխ է լինում աստվածաբանական դպրոցի և օժանդակ կառույցների շինարարությունը, դպրոց, որի հազարամյակը լրանում է 2000թ օգոստոսին:Վանքի գլխավոր տաճարը կառուցվում է 1201 թվականին Զաքարե և Իվանե երկայնաբազուկների կամ վրաց միաբան զորքերի տարած հաղթանակի: Գյուղ ձգվող ձորափնյա ճանապարհի սկզբնահատվածում տեղակայվում է այն ժամանակվա առաջին քարակերտ ցուցանակը՝ (Վանք Հառիճայ), (Գյուղ Հառիճայ) վիմագրերով:Թաթար-մոնղոլական արշավնքերի ժամանակ ասպատակվում է նաև հայոց հինավուրց ոստանը: Ղփչաղների ցեղին պատկանող մի զորախումբ նվաճում է Հառիճը, թալանում բանկի մեծամեծ հարստությունները և իր վայրամիտ ցեղի անունով կոչում գյուղը՝ Ղփչաղ: Այս պախարակելի անունը 1400 թվականից մինչև 1946 թվականը շարունակում է պահպանվել և Հայաստանի գերագույն խորհրդի որոշմամբ վերանվանվում է Հառիճ:
 Հառիճը եղել է գրչության ու մանրանկարչության կենտրոն՝ իմաստուն մատենագիրներով հանդերձ:
 Դպրոց ու վանքի ջերմ հովանավորներից է եղել Մխիթար Գոշը: Պատահական չպետք է համարել, որ իր ժամանակին Իսահակյանների գերդաստանը Ավետիք Իսահակյանի կրթության համար նախընտրում է Հառիճի դպրոցը:
 1850 թվականին Գյումրիում հիմնադրվում է Հառիճավանքի ընկերությունը,որը նպատակ է ունեցել հանգանակած միջոցներով վերանորոգել տաճարները, դպրոցները, հյուրասենյակներն ու բժշկարանը: Հառիճի հնագույն կրթօջախում էլ ստեղծվում է Գևորգյան ճեմարանի նախապատրաստական բաժանմունքը ի թիվս մեծահամբավ մտավորականների Հառիճավանքի ընկերությանը անդամագրվում են նաև Ա.Իսահակյանի ծնողները՝ Սահակ և Ալմաստ Իսահակյանները, որմնադիր և իմաստասեր Թաթուլ Անտիկյանը: Դպրոցում տպարան հիմնելու համար մեծ ջանքեր է գործադրել Ղ. Աղայանը: Արդեն 1856 թվականին Հառիճի դպրոցում ընգրկվել և սովորում էին Շիրակի դաշտավայրի 63 բնակավայրերից եկած 286 աշակերտներ:
 Մեծանուն Հառիճեցին՝ Երվանդ Տեր-Մինասյանը տասնյակ աշխատություններ է նվիրել Հառիճավանքի ու գյուղի պատմությանը: Մեծ Կոմիտասը 1904 թվականին առին մեծերգչախումբն է ստեղծել Հառիճում: 


















Комментарии