Ստուգարք հարցաշար կենսաբանությունից 10,11 դասարաններ

Հարցաշար 10-րդ դասարան

1.Ով և երբ է առաջարկել կենսաբանություն անվանումը
2.Կենսաբանության ինչպիսի նոր ուղղություններ գիտեք
3.Ինչպես կբնութագրեք <կյանք>հասկացությունը
4.Ինչպիսի կառուցվածքագործառական մակարդակներով է դրսևորվում կենդանի նյութը
5.Կա արդյոք որոշակի ենթակայություն կենդանի նյութի մակարդակների միջև ու ինչպես է այն արտացոլվում
6.Որն էկենդանի նյութի կազմավորման ամենացածր մակարդակը
7.Ինչ է կենսոլորտը
8.Ինչով է արտահայտվում կենդանի օրգանիզմների բազմազանությունը:
9.Ինչ է էնդեմիկ տեսակը
10.Կենդանի օրգանիզմների ինչպիսի հիմնական հատկանիշներ  ու հատկություններ գիտեք
11.Ինչ էժառանգականությունը
12.Ինչ է փոփոխականությունը
13.Ինչ է գրգռականությունը
14.Ինչ է ռեֆլեքսը
15.Ինչպիսի կենսառիթմեր գիտեք
16.Կենդանի օրգանիզմներում էներգիայի օգտագործման ինչ ճանապարհներ գիտեք
17.Որ օրգանիզմներն են օգտագործում արևի էներգիան
18.Ինչ դեր է կատարում էներգիան օրգանիզմներում
19.Կենսաբանության ուսումնասիրման ինչ մեթոդներ գիտեք
20.Ինչ սարքեր գիտեք,որոնք օգտագործվում են կենդանի օրգանիզմների ուսումնասիրման նպատակով
21.Բերեք Երկրի վրա կյանքի ծագման ձեզ հայտնի բոլոր վարկածները
22.Որն է պանսպերմիայի վարկածը
23.Որն է կրեացիոնիզմի վարկածը
24.Որն  է կենսաքիմիական վարկածը
25.Ինչում է կայանում Ֆ.Ռեդիի փորձերի նշանակությունը
26.Նկարագրեք Լ.Պաստյորի փորձը
27.Ինչպես են առաջացել օրգանական միացություններն առաջնային օվկիանոսում
28.Ինչպես են սնվում հետերոտրոֆ օրգանիզմները
29.Ինչ է քեմոսինթեզը
30.Երբ են երկրի վրա հայտնվել առաջին բջջային օրգանիզմները
31.Ինչ վարկածներ կան էուկարիոտ օրգանիզմների առաջացման վերաբերյալ
32.Որ օրգանիզմն է միջանկյալ տեղ գրավում միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմների միջև

            Հարցաշար 11-րդ դասարան
1.Որն է անսեռ բազմացումը
2.Անսռ բազմացման ինչ ձևեր գիտեք
3.Ինչ է ֆրագմենտացումը
4.Որն է վեգետատիվ բազմացումը
5.Ինչ է սպորը
6.Որ բույսերն են բազմանում կոճղարմատներով,սոխուկներով, պալարներով
7.Ինչ նշանակությու ունի անսեռ բազմացումը
6.Ինչով է անսեռ բազմացումը տարբերվում սեռական բազմացումից
7.Ինչ է սեռական բազմացումը
8.Նշեք ձվաբջջի և սպերմատոզոիդի կառուցվածքի առանձնահատկությունները
9.Ինչ գոտիներ կան սեռական գեղձերում
10.Սեռական գեղձերի որ գոտում է տեղի ունենում մեյոզը
11.Ինչ է տեղի ունենում ինտերֆազում
12.Ինչ փուլերից է կազմված մեյոզը
13.Օվոգենեզում աճման գոտու մեկ բջջից հասունացման գոտում քանի ձվաբջիջ է առաջանում
14Սպերմատոգենեզում աճման գոտու մեկ բջջից հասունացման գոտում քանի սպերմատոզոիդներ
15.Ինչպիսի քրոմոսոմային հավաքակազմ ունեն սեռական բջիջները
16.Ինչի շնորհիվ է  սպերմատոզոիդը կարողանում  թափանցել ձվաբջջի մեջ
17.Ինչ է բեղմնավորումը
18.Արտաքին և ներքին բեղմնավորում
19.Բերել արտաքին բեղմնավորման օրինակ
20.Ինչպիսին է թռչունների և կաթնասունների բեղմնավորումը
21.Ինչ կառուցվածք ունի թռչունների ձվաբջիջը
22.Ինչ կառուցվածք ունի ծաղիկը
23.Ինչ է փոշոտումը
24.Որ փոշոտումն է կոչվում ինքնքփոշոտում
25.Որն է արհեստական փոշոտումը
26.Ով է հայտնաբերել կրկնակի բեղմնավորումը
27.Ինչպիսի բեղմնավորում է տեղի ունենում ծաղկավոր բույսերի մոտ
28.Ինչու է ծաղկավոր բույսերի բեղմնավորումը կոչվում կրկնակի
29.Որտեղ է ձևավորվում ծածկասերմ  բույսերի փոշեհատիկը և ձվաբջիջը
30.Ինչ է կուսածնությունը
31.Ինչու է կուսածնությունը համարվում սեռական բազմացման եղանակ
32.Ինչ է կենսական ցիկլը
33.Նշեք մամուռների կենսական ցիկլի առանձնահատկությունները
34.Մամուռների բեղմնավորման համար որն է անհրաժեշտ պայմանը:

Комментарии