
Եղել է Հայաստանի ամենանշանավոր քաղաքներից մեկը, երկրի տնտեսական ու մշակութային կենտրոնը: Ունեցել է մոտ 100 հազար բնակիչ:
Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. Առաջին վարկածի համաձայն անունն առաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Ըստ մեկ այլ տարբերակի` Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։
Բարձր Հայքում կառուցված Անի ամրոցի անունով էլ անվանվել է երկրի մայրաքաղաքը Շիրակ գավառում:
Քաղաքը կառուցվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում` Ախուրյան և Անի գետերի միախառնման վայրում: Այս երկու գետերի միացման տեղում` եռանկյունաձև տարածության վրա էլ փռված է Անի քաղաքը։

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։
Անին առևտրական և արհեստագործական խոշոր կենտրոն էր։ Արհեստանոցները կառուցված էին իրար մոտ: Ըստ արհեստների ձևավորվել էին ամբողջական թաղամասեր։

Մայրաքաղաք հռչակվելուց հետո վերջինս զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։ Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։
Ամենից շատ իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը 960-1001թթ.: Քաղաքը նաև հայտնի էր որպես 1001 եկեղեցիների քաղաք:

Անին սկսեց աստիճանաբար ամայանալ: 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։
Քաղաքի ավերակները ներկայումս գտնվում է Թուրքիայի Կարս նահանգում` հայ-թուրքական սահմանի մոտ, Գյումրիից 30 կմ հարավ-արևմուտք:
Комментарии
Отправить комментарий