
Գրադարանում իր աշխատանքներն է սկսել <<Բարձրաձայն ընթերցանություն>> խմբակը:
Խմբակի անդամների առաջին ընթերցանության նյութը Հ. Մաթևոսյանի <<Կանաչ դաշտը>>
պատմվածքն էր: Խմբակի ղեկավարը ներկայացրեց գրողի նամառոտ կենսագրությունը և պատմվածքի վերլուծությունը: Խմբակի անդամները հատվածներով կարդացին պատմվածքը:
Յուրաքանչյուրը վերլուծեց իր կարդացած հատվածը,իսկ հետո քննարկեցին իրենց հետաքրքրող մասերը: Բնությունը գրողի արձակում վերստեղծվում հոգսաշատ,կնճռոտ,բայց
և բանաստեղծորեն գեղեցիկ մի ամբողջ աշխարհ: Դա հայ գյուղն է ,այնտեղ ապրող մարդիկ:

<<Կանաչ դաշտը>> պատմվածքում հեղինակը հազվագյուտ ունակությամբ պատմում է ձիու և գայլի մենամարտի մասին,պատմում է այնպես մանրամասն ու ճշգրիտ,նուրբ ,որ լցնում է դրամատիկ այդ մենամարտի ողջ տևողության բոլոր րոպեները: Մենամարտը ավարտվում է ձիու պարտությամբ: Ձիու սիրտը պայթում է կատաղությունից,անզորությունից,բայց փրկում է իր աստղազարդ քուռակին: Դա գոյապայքար էր,գայլին սպասում էին սոված ձագերը: Բնության մեջ ամեն ինչ պատճառաբանված է,ամեն ինչ ունի իր տեղը,և Մաթևոսյանը այդ բնությունը նկատում ու գնահատում է իր բազմազանության ու ներդաշնակության մեջ:
Комментарии
Отправить комментарий