Ապրիլի 29-ին 198 ավագ դպրոցում կայացավ << Հայի բարեկամը >> խորագրով աշակերտական համաժողով, որին մասանկցում էին Երևանի թիվ 166 , 186 , 188 , 143 , 197 , 150 և 165 հիմնական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտները : Համաժողովին ներկա էին դպրոցի տնօրեններ , ուսուցիչներ և ծնողներ : Համաժողովը կազմակերպել էր Պատմության մեթոդ միավորումը : Հետազոտման աշխատանքի զեկուցման թեմաներն էին Յ. Լեփսուս , Ֆ. Նանսեն , Կ. Եփփե , Հ. Բյոլ , Ա. Յոհանսեն , Ռ, Լեմկին և Հ. Մորգենթաու : Սովորողների ուսումնասիրությունները հնարավորություն էր տվել ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել Օսմանյան Թուրքիայում 1915թ. հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանության և այդ ընթացքում և հետո օտարազգի գործիչների կողմից հայերի փրկության և պաշտպանության գործում կատարված աշխատանքները : Միջոցառումը վարեցին 198 ավագ դպրոցի աշակերտները և ավարտեցին <<Հայի անսպասելի բարեկամները զեկույցով>>: Միջոցառումը ավարտվեց դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանի ելույթով: Նա բարձր գնահատեց աշակերտների աշխատանքը և համագործակցությունը դպրոցների միջև:
Համաժողովի 2-րդ մասը խորհրդանշական էր: Մասննակիցները դպրոցի այգում տնկեցին ավանդական վարդի թփեր:
Комментарии
Отправить комментарий