198 ավագ դպրոցում նախաձեռնվել էր գրական մրցույթ, որը ավարտվեց մայիսի 7-ին: Մրցույթը կազմակերպել էր Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լիլիթ Աբաջյանը: Գրական մրցույթի մասնակիցները սահիկաշարերով ներկայացրին իրենց աշխատանքները: Մրցույթի ամփոփմանը ներկա էր <<Հավալուսն>> գրքի հեղինակ Սերգեյ Մանուկյանը: Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը մրցանակներ հանձնեց մասնակիցներին, որից հետո հանդիպումը շարունակվեց հարց ու պատասխանի ձևաչապով և տպավորությունների փոխանակմամբ:
Комментарии
Отправить комментарий