Քսաներորդ դարի մշակութային տաշտից նախախնամություը, որպես մերան, որպես մայա, որպես մարդ, որպես պատվաստ, որպես թթխմոր, Սոս Սարգսյանին պահեց քսանմեկի համար;Իրեն վիճակվեց բոլոր դարասկզբներին հատուկ անկանոն, հեղափոխական ու կեղծ հեղափոխական քաոսի մեջ փորձել պահպանել արդեն ձեռք բերվածը՝ հայ որակը, հայի կերպարը , հայի տեսակը:
Ռուբեն Հովսեփյան
Սոս Սարգսյանի <<Վիպակներ>> գիրքը սկսվում է կենսագրական ակնարկով: Գրքում ներառված են հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանի <<Լակոտը>>, <<Ոտնամաններս>> և <<Ընդհատում >> վիպակները, որոնք յուրովի են բացահայտում թատրոնի և կինոյի նվիրյալներին: Գրքի վերջում ներկայացված են Սոս Սարգսյանի՝ տարբեր առիթներով և ժամանակներում արտահայտած ասույթները, որոնք վերաբերում են հային, հայոց լեզվին, հայրենիքին ու մարդկային կյանքի ընթացքին:
Ասույթներ
Հայոց լեզուն Աստված մեզ որպես զենք է տվել, քանի դար արդեն հարազատ եղբոր պես մեզ պահում, պահպանում է:
Աշխարհի հայերը հայ են Հայաստանով:
Ամենասոսկալի բանն էս աշխարհում հայի դավաճանությունն է... հայի նկատմամբ:
Մարդ կա՝ ասես քայլող հուշարձան լինի, ակամա ուզում ես կողքին լուսանկարվել:
Կապրեն էն ազգերը, որոնք ընտանիքի արժեքը չեն կորցնի: Մնացածները այլասերման ճամփին են:
Իմ ժողովրդին սիրելը ցեղային իմ պարտքն է ու իրավունքը, մյուս ժողովուրդներին հարգելը՝ մարդկային իմ պատասխանատվությունը:
Ժողովուրդների մրցությունը, ըստ էության, տաղանդների մրցություն է:
Սովից ու ցրտից ավելի կործանարար է հոգևոր աղքատությունը:
Ինչ որ ժամանակ մարդն ուզեց ինքն իրեն ճանաչել ու հորինեց թատրոնը:
Комментарии
Отправить комментарий