Հանդիպում բանաստեղծ Աստղիկ Սահինյանի հետ









   Հոյեմբերի 5-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ հանդիպում Համո Սահյանի գրադարանի աշխատակից բանաստեղծուհի Աստղիկ Սահինյանի հետ: Միջոցառումը կազմակերպել էին Անգլերենի մեթոդմիավորմամ նախագահ Իրինա Կիրակոսյանը և Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Դիանա Գևորգյանը: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 10-11 դասարանի սովորողները: Նրանք ներկայացրին Աստղիկ Սահինյանի  կենսագրությունը:Մասնակիցները կարդացել էին Սահինյանի <<Իմ սրբազան բնօրրան>> բանաստեղծությունների ժողովածուն և ընտրել բանաստեղծուրյուններ, որոնք ներկայացրին հայերեն և անգլերեն լեզուներով: Բանաստեղծուհին՝պատասխանելով մասնակիցների հարցերին, արտասանեց իր լավագույն բանաստեղծությունները հայրենիքի, խաղաղության, բնության և մոր մասին: Աստղիկ Սահինյանը այցելեց նաև դպրոցի գրադարան :                                                             Հանդիպումը կազմակերպվել էր դպրոց- գրադարան համագործակցության շրջանակներում:


Комментарии