<<20-րդ դարի Ավարայր>>, այսպես է բնութագրվում Սարդարապատի հերոսական ճակատամարտը:Ռուսաստանում 1917թ. հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ 1917թ. դեկտեմբերի 5-ի Երզնկայի զինադադարը, թուրքերը 1918թ. փետրվարի 10-ին անցան հարձակման, վերագրավեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը և մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Մայիսի 21-ին թուրքական զորքի մի մասը հարձակվեց Սարդարապատի, մյուս մասը՝ Ղարաքիլիսայի, Բաշ- Ապարանի վրա: Ոտքի ելավ հայ ժողովուրդը: Գեներալներ Նազարբեկյանը, Արեշյանը, Մ. Սիլիկյանը, Դանիել բեկ Փիրումովը, Պողոս բեկ Փիրումյանը, գնդապետ Կ. Հասան-Փաշայանը,Պանդուխտը և ողջ հայ ժողովուդը դուրս եկավ պայքարի: Թուրքերը գլխովին ջախջախվեցին և փախուստի դիմեցին:
Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: 1918թ.մայիսի 28-ին վերականգնվեց Հայկական պետականությունը, հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Ի նշանավուրումն մեծ հաղթանակի, ճակատամարտի վայրում 1968թ. բացվել է Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրը:
1918թ. մայիսի 28-ին Հայաստանում հաստատվեց Հայկական Հանրապետություն Երևան մայրաքաղաքով: Հայաստանի տարածությունը կազմում էր մոտ 70.000քառ. կմ, մեկուկես միլիոն բնակչությամբ: Հաստատվեց Հայաստանի ազգային դրոշը՝ հորիզոնական կարմիր, կապույտ և նարնջի գույներով: 1920թ. հուլիսին կառավարությունը հաստատեց ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կազմած և նկարիչ Հակոբ Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի /գերբի/ նախագիծը:
Комментарии
Отправить комментарий