Համայնքային համագործակցության ծրագիր



              
Մայիսի 7-ին Երևանի թիվ 8 հատուկ դպրոցում տեղի ունեցավ Համայնքային համագործակցություն ծրագրի մասնակից դպրոցների 2010-2011 ուս. տարվա աշխատանքների հաշվետվության շնորհանդեսը:Աշակերտները մասնակցեցին բարձրաձայն ընթերցանության դասին:Ներկայացվեց տարբեր խմբերի համար 2 պատմվածք`Ավ.Ահարոնյանի <<Մենավոր ծառը>> և Վ. Խեչումյանի <<Գլուխգործոց>>-ը:Երեխաներն աշխատում էին խմբերով և կատարում քառաբաժան աշխատանք`թղթին հանձնելով իրենց տեսածն ու զգացածը:խմբերը առանձին ներկայացրեցին իրենց աշխատանքները:Վերջում նրանք հայտնեցին իրենց կարծիքները այդ դասի վերաբերյալ:Այդ աշխատանքի շնորհիվ տարբեր դպրոցների երեխաներ շփվեցին իրար հետ,մտերմացան,կարծիքներ փոխանակեցին և նոր հմտություններ ձեռք բերեցին:
                       






















Комментарии