Կարծիքներ

Վերապատրաստումը ինձ համար մեծ մեծ նշանակություն ունեցավ, հատկապես գրադարանի կարաևորության նորովի գնահատման, աշակերտների , ուսուցիչների ներգրավման առումներով: Ես լիովին ընկալում եմ տեղեկատվական գրագիտության գաղափարը և հետագայում կկիրառեմ:
Գորիսի թ. 4ավագ դպրոց Նարինյան Տաթևիկ

Վերապատրաստման գործընթացն ուներ նպատակային ուղղվածություն, որի հիմքում դրված է այն ճշմարտությունը, որ դպրոցի գրադարանը արդի դպրոցի սովորողի կրթությյան , դաստիարակության և անձնային որակների ձևավորման գործում ունի առաջնային անգնահատելի դեր:Վերապատրաստողների ջանքերի և ճիշտ աշխատանքի շնորհիվ ես կարողացա իմ աշխատանքային փորձին ավելացնել շատ արժեքավոր նորություններ:
Գորիսի թ. 4ավագ դպրոց Ղուկասյան Կարինե

Մասնակցելով դասընթացներին՝ վերապատրաստողների շնորհիվ ես կարողացա իմ կարողությունները հարստացնել և ձեռք բերեցի աշխատանքային ավելի շատ և արժեքավոր նորություններ:
Նոր Հաճըն քաղաքի ավագ դպրոց Ամալյա Երանոսյան

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացը մեզ տվեց էլեկտրոնային գրադարան ունենալու գաղափարը: Սովորեցրեց՝ ինչպես օգտվել համացանցից, ինչպես ստեղծել կայքև օգտվել առաջավոր գարադարաննների կայքերից: Հմուտ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող գրադարանավարների ստիպեց հիշել իրենց հինն ու նորը, սովորեցրեց քայլել ժամանակին ընդառաջ:
Սովորեցին ք ընկալել և գտնել մեր տեղը դպրոցում որպես կազմակերպչական օղակի երկրորդ կամ երրորդ անձ տնօրենի կողքին: Ծանոթացանք ՏՀՏ համակարգին:
Արագածոտնի մարզ, ք. Թալինի ավագ դպրոց Խաչատրյան Էմմա ,
ք. Աշտարակ - Գևորգյան Հերմինե
Դասընթացները կազմակերպված էր բարձր մակարդակով: Բավականին հարստացավ իմ գիտելիքները, և ես այն կօգտագործեմ իմ աշխատանքային գործունեության մեջ: Ես կուզենայի, որ այն լինի շարունակական: Շատ շնորհակալ եմ տիկին Կարինեից, Անիից և Վարսիկից:
Տաուշի մարզ, ք. Դիլիջան Քեշիշյան Մերի

Комментарии