Փետրվարի 19-ը ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Փետրվարի 17-ին գրադարանում անցկացված հերթական բարձրաձայն ընթերցանության ժամը նվիրված էր այդ օրվան: Թեման Թումանյանի հեքիաթներն էին: Մասնակիցները 7-րդ դասարանի աշակերտներն էին:Ընթերցանությունը վարում էին 10-րդ դասարանի աշակերտներ Սոֆին, Էմման, Շաքեն: Կարդացին հատվածներ հեքիաթներից: Հետո երեխաները դիտեցին «Չախչախ թագավորը » տեսաֆիլմը: Մասնակիցները քննարկեցին նյութը և ֆիլմը և մեկ անգամ ևս վերհիշելով Թումանյանի ստեղծագործությունները՝ դասեր քաղեցին նրա հեքիաթներից:
Комментарии
Отправить комментарий