Մարտի 2-ին գրադարանումանցկացվեցբարձրաձայն ընթերցանության
հերթական դասաժամը: Ընտրված էր Վ. Թոթովենցի << Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա>>
վիպակից 3 հատված:Մասնակիցները 7-րդ դասարանի
աշակերտներն էին, ընթերցանությունը վարում էին 10-4 դասարանիաշակերտներ Բ. Անուշը, Կ. Արմինեն, Մ. Սոֆին և Զ.
Արեգնազը: Ընտրված էին մորը բնութագրող հատվածները: Ընտրված հատվածները մաս-մաս կարդացին, հետոսկսեցին քննարկել զույգերով,ապա՝ խմբով: Վերջում ամեն խմբից մի աշակերտ ներկայացրեց
խմբի տեսակետը, մեկնաբանեցմորը բնութագրողհատվածները:Նյութը բավականին հետաքրքիր էր. երեխաները այս ստեղծագործությունը համեմատեցին
մոր մասին այլ ստեղծագործությունների հետ և
վերջնական քննարկումների համար օգտվեցին Վենիի դիագրամ մեթոդից:
Комментарии
Отправить комментарий