Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք


ՄԱԿ-ի մշակութային գործակալության (ՅՈւՆԵՍԿՕ) կողմից Երևանը հայտարարվել է 2012թ. գրքերի համաշխարհային մայրաքաղաք: Երևանը հայտը ներկայացրել է առաջին անգամ ու միանգամից արժանացել այդ կոչմանը: Այս ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2001 թվականից, երբ ՅՈւՆԵՍԿՕ-ում միտք է առաջացել աշխարհում ընտրել գրքի մի քաղաք, որտեղ մշակութային միջոցառումներ կիրականացվեն: Եվ ամեն տարի աշխարհում մի որևէ քաղաք, որը հայտ է ներկայացնում, ճանաչվում է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Մինչ Երևանը, այդ պատվին արժանացել են Մադրիդը(2001), Ալեքսանդրիան(2002),Նյու  Դելին(2003),Անդվերպենը(2004), Մոնրեալը(2005), Թուրինը(2006),Բոգոտան(2007),Ամստերդամը(2008),Բեյրութը(2009),Լյուբլյանան(2010), Բուենոս Այրեսը(2011): 2001 թվականից ամեն տարի հավաքվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչը, հրատարակիչների միջազգային ասոցիացիայից մի հոգի, գրավաճառների միջազգային ասոցիացիայի նախագահը եւ գրադարանավարների միջազգային ասոցիացիայի նախագահը: Ուսումնասիրում են ներկայացված հայտերը ու առաջադրված քաղաքներից մեկը ճանաչում են տարվա գրքի մայրաքաղաք: "Քաղաքի ընտրությունը կախված է հայտի բովանդակությունից, որտեղ նշվում են ամբողջ տարվա ընթացքում իրականացվող միջոցառումները: Հատկապես նայում են, թե բազմակողմանիությունը որքանով է ապահովված, հասարակության բոլոր խավերը որքանով են ներգրավված այդ ծրագրում, ինչքանով է կարեւորություն տրվում խոսքի ազատությանը, կամ ինչ ծրագրեր կան, որոնք նպաստում են ընթերցանությանը",-ասաց մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանը: 2012 թվականի ապրիլի 22-ից՝ Գրքի եւ հեղինակային իրավունքի օրվանից, այս ծրագիրը մեկնարկվեց: 

Комментарии