Էռնեստ Հեմինգուեյ-Ծերունին ու ծովը



Էռնեստ Հեմինգուեյ-Ծերունին ու ծովը Նոյեմբերի9-ին գրադարանում բարձրաձայն ընթերցանության ժամ էր: Ընթերցանության նյութը Է.Հեմինգուեյի Ծերունին ու ծովը պատմվածքն էր: Մինչև ընթերցանությունը Հռիփսիմեն ներկայացրեց հեղինակի համառոտ կենսագրությունը`համեմատելով նրա ապրած կյանքը պատմվածքի հերոսի հետ:Ընտրված հատվածները կարդացին Լիանան,Լաուրան և Հռիփսիմեն:Մասնակիցները9-11-րդ դասարանի աշակերտներն էին:Նրանք ուշադիր լսում էին,հետո մտքեր փոխանակում և բարձրաձայն արտահայտում իրենց կարծիքը հատվածի մասին: Ծերունուն բնութագրեցին 9-րդ դասարանի աշակերտներ Մարիամը,Ժենյան,Աննան:Ծերունու ապրուստի միակ միջոցը ձկնորսությունն էր,բայց երկար ժամանակ նա ոչ մի ձուկ չէր որսացել և ապրում էր ծայրաստիճան աղքատ վիճակում:Վերջապես նրան հաջողվում է մի մեծ ձուկ որսալ,բայց մինչև ափ հասնելը`շնաձկները հոշոտում են որսին,և ծերունին միայն ձկան կմախքն է հասցնում ափ:Թե ինչ եղավ ծերունու հետ հարցին մասնակիցները իրենք փորձեցին պատասխանել:Իսկ իրականում պասմվածքը շատ հետաքրքրեց նրանց և նրանք որոշեցին անպայման կարդալ և իմանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:


Комментарии