Գրական-երաժշտական ցերեկույթ

Գրական-երաժշտական ցերեկույթ նվիրված
Ավետիք Իսահակյանին

<<Բարև Վարպետ>>,այս անունն էր կրում նոյեմբերի 6-ին դպրոցի ռեսուրս կենտրոնում անցկացված միջոցառումը ,որը կազմակերպել էր դպրոցի գրադարանավար Կ.Մխիթարյանը աշակերտների հետ:Այն նվիրված էր մեծանուն գրող Ավ.Իսահակյանին:Միջոցառումը սկսվեց Նինայի և Անդրանիկի բացման խոսքով ,որին հաջորդեց Լուսինե Հարությունյանի պատրաստած շնորհանդեսը Իսահակյանի կյանքի և գործունեության մասին:Ներկայացվեց Իսահակյանի համառոտ կենսագրությունը ,ինչպես նաև նրա ստեղծագործությունները ըստ թեմաների:Հնչեցին բանաստեղծություններ և երգեր հայրենիքի ,սիրո,պանդխտության և մայրության մասին:Միջոցառման ընթացքում հնչեցին Իսահակյանի խոսքերով գրված երգերը Արմենուհու, Հռիփսիմեի և Ռուբենի կատարմամբ:Ավարտին Անդրանիկը կարդաց Իսահակյանի <<Կտակը>> և ցուցադրվեց տեսանյութ , որտեղ հնչում էր մեծ բանաստեղծի ձայնը:Ավարտից հետո իր շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վ.Հարությունյանը:


Ավ.Իսահակյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթի սցենարը

1.Բացման խոսք
2.Ավ.Իսահակյանի շնորհանդեսի ցուցադրում
3.Համառոտ կենսագրական ակնարկ
4.Գևորգյան ճեմարանում սովորելու տարիներին գրված ոտանավորների մեկնաբանում
5.Հիշողություններ բանաստեղծ Հովհ.Հովհաննիսյանին ներկայացրած <<Ծաղիկ էի նորաբողբոջ>>
6.բանաստեղծության մասին
7.Բանաստեղծությունների արտասանություն
8.Ծաղիկ էի նորաբողբոջ
9.Քույր իմ նազելի
10.Ես երգիչ եմ...
11.Կուզես լինիմ.
12.Գիշերն եկավ
13.Էյ, դու ջահել հպարտ հասակ
14.Իսահակյանի խոսքերով գրված <<ՈՒռին>>երգի կատարում
15.Պանդխտության և մայրության թեման Իսահակյանի ստեղծագործություններում
16.<<Մայրիկիս>> և <<Մոր սիրտը>> արտասանություն
17.Երգերի կատարում <<Օտար,ամայի ճամփեքի վրա>>, <<Բինգյոլ>>, <<Կռունկներ>>
18.Սիրո թեման Իսահակյանի ստեղծագործություններում
19.Հնչում են սիրո մասին բանաստեղծությունները
20.Շատ մի տխրիր...
21.Շուշիկին
22.<<Սիրեցի,յարս տարան>> երգ
23.Մեկը չեղավ...
24.<<Գիշերն եկավ...>> երգ
25.Ինչ ես գազազում...
26.Մի մրահոն աղջիկ տեսա
27.Արազի ափին...
28.Հայրենիքի թեման
29.Էյ,ջան հայրենիք
30.Ռավեննայում
31.Հայրենի գետի...
32.Ախ,մեր սիրտը...
33.Իսահակյանի հուշերը սիրո և իր ապրած տարիների մասին 34.<<Որսկան ախպեր >> -երգի կատարում
35.Ապրած իմ կյանքից
36.Կտակ
37.Ես որ մեռնիմ
38.Միջոցառման փակումը
39.Վերջում <<Հայը>> տեսահոլովակի դիտում,որտեղ հնչում է Ավ. Իսահակյանի կենդանի ձայնը










Комментарии