ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ


ՍՏԵՓԱՆ ԶՈՐՅԱՆ-ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















Ստեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 3-ին Վանաձորում (նախկին` Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում: Գրողի մանկությունն ու վաղ պատանեկությունը անցել է գյուղական միջավայրում: Զորյանը իր առաջին հոգևոր սնունդն ստացել է տատի ու մոր պատմած գրավիչ հեքիաթներից: Գրագիտությունն էլ նա սովորեց տատից ու մորից:Ստեփանը նախնական գիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում»,որի մասին նուրբ հումորով նկարագրել է <<Մի կյանքի պատմություն>>  նշանավոր վեպում: Հայկական դպրոցները փակվելուց հետո հայրը նրան տանում է ռուսական դպրոց`չմառանալով նրան հիշեցնել իր ով լինելը:<<Բայց տանելուց առաջ նա ինձ կանգնեցրեց Վարդան Մամիկոնյանի նկարի առաջ,գլխարկը վերցրեց և մատը մեկնեց դեպի նա...-Գնա,որդիս,լավ սովորի ամեն ինչ,բայց երբեք չմոռանաս,որ դու հայ ես,հայոց լեզուն ամենից լավ պիտի սովորես...>> :Ապագա գրողը սրբությամբ կատարեց հոր ավանդը և դարձավ հայոց լեզվի վարպետներից մեկը: Ռուսական դպրոցում էլ դրսևորվում է Զորյանի գրական հակումները:1906թ. նա փայլուն կ: 1906-ին մեկնում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով: Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ: 1912-1919 թթ. աշխատում է «Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան: Հաջորդ տարին գրողը գալիս է Երևան: Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են: Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը»(1944), հետպատերազմյան շրջանում` «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» (1967)վեպերը: <<Ինձ միշտ զարմացրել և հիացրել են այն հերոսական ջանքերը,որ գործադրել են մեր պապերը երկիրն ու ժողովուրդը օտար նվաճումից , բռնությունից ազատ պահելու>>,-գրել է Զորյանը:Վախճանվել է 1967-ի հոկտեմբերի 14-ին Երևանում և թաղված է Կոմիտասի անվան Պանթեոնում:

Комментарии