Վ.Սարգսյան-Ոգու փորձություն

Վ.Սարգսյան-Ոգու փորձություն
 Հունվարի 25-ին գրադարանում անցկացվեց <<Ոգու փորձություն>> գրքի տեսություն և քննարկում: Գիրքը ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի մասին է :Գրքի իրական հեղինակը հենց գրքի հերոսն է`Վ.Սարգսյանը`իր ապրած փոթորկուն կյանքով,իր կատարած ազգաշեն գործերով,իր թողած մնայուն արժեքներով,իր խոհերով,մտորումներով,տառապանքի փորձությամբ ու լինելության խորհրդով: Միջոցառումը նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 21 ամյակին: 8-րդ դասարանի աշակերտ Արամը կարդաց Հայոց բանակի կազմավորման մասին հատվածը:Մասնակիցները լրացումներ կատարեցիր և  ներկայացրեցիր Վ.Սարգսյանի համառոտ կենսագրությունը: Անիտան կարդաց մահապարտների մասին պատմող հատվածը,որը մեծ հետաքրքրություն և հպարտություն առաջացրեց մասնակիցների մոտ: Ռոբերտը կարդաց Վ. Սարգսյանի մտքերը բանակի և նրա անհրաժեշտության մասին: <<Մենք պետք է ունենանք ժամանակի լավագույն բանակներից մեկը:Ես երազում եմ ունենալ շատ կենտրոնացված,մարտունակ և շատ գաղափարական բանակ: Գոյատևելու համար մեզ պարտադրված է ունենալ ուժեղ բանակ: Բանակի տարին չի սկսվում և չի ավարտվում,այնպես ինչպես չի սկսվում և չի ավարտվում հայրենասիրությունը: Բանակի տարին բաղկացած է 365-366 անկրկնելի և գեղեցիկ օրերից:Բանակի յուրաքանչյուր օրը ծնունդ է:>,- գրել է Վ.Սարգսյանը: Ցուցադրվեց նաև Արցախյան ազատամարտիկների մասին պատմող գրքեր և նկարներ:Նյութերը շատ հետաքրքիր և ծավալուն էին:Առաջարկեցին դրանց մասին կարդալ և քննարկել հետագա ընթերցումների ժամանակ:

Комментарии