Ասույթներ Ակսել Բակունցի մասին

ԱՍՈՒՅԹՆԵՐ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՍԻՆ

Բակունցը մեր արձակի ամենատաղանդավոր ներկայացուցիչն է:Նրա ստեղծագործությունների վրա անհատական կնիք է դրված`այնքան թարմ են և ինքԲրուտի տղան>> է : Այնպես նուրբ են հյուսված այս պատմվածքները...այնպես նուրբ,կարծես հեքիաթ են,կարծես երազ են տեսնում,այնպես կախարդորեն սուզվում են իրար մեջ անցյալն ու ներկան,որ հուշը դառնում է ներկա և իրական,ներկան դառնում է երազ...
                                                                                                                                                                               Ավ. Իսահակյան

Լիրիկ էր ոչ միայն իր գրքերում,այլև կյանքում:Մոլորություններ չուներ,եթե չհաշվենք ծխախոտը...Ամենամեծ<<անկարգությունը>>,որ նա կարող էր թույլ տալ,դա այն էր,որ փողոցում կկռանար,կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր.
    -Ոչ մի հող այսպես չի բուրում,չէ~...
Ես հաճախ ուշ գիշերներին անցնում էի այն տան մոտով,ուր ապրում և ստեղծագործում էր մեծ,անկրկնելի,եղերական Ակսել Բակունցը:Նա հիմա լեգենդ է ,երգ ու էլեգիա,ու փողոցից այլևս չես տեսնի նրան իր համեստ,փոքրիկ սենյակում` նստած իր գրասեղանի մոտ գրելիս կամ կարդալիս... Ես վերջին անգամ նրան տեսա,երբ նա երեսունյոթ տարեկան էր,և այդպես էլ մնաց իմ հուշերում...
                                                                                                                 Գուրգեն Մահարի

...Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից,տավարածների կյանքից: ՈՒ լսում էր թաքուն համակրանքով,և ես զգում էի դա:
  -Քեզնից  հողի հոտ եմ առնում,-մի օր ասաց ինձ կամաց,և ես թախիծ զգացի նրա աչքերում:
...Ախ,ուրիշ բան չեմ ուզում,քեզ հետ ձիերից իջնեինք Իշխանասարի անմահական աղբյուրներից մեկի մոտ,ծաղիկների վրա փռեինք մեր յափնջիները և չոքեինք,խմեինք քչքչացող զուլալ ջուրը:
  Արցունքներ երևացին կապույտ աչքերում:
  Ես ցնցված էի,վահ,այսքան էլ կարոտ...
                                                                                                            Վախթանգ Անանյան
                                            

Комментарии

Отправить комментарий