Փառքուհի Մինասյան -Ծաղկեփունջ


Մարտի 15-ին գրադարանում անցկացվեց Փառքուհի Մինասյանի <<Ծաղկեփունջ >> գիքի
տեսություն և քննարկում: Սփյուռքահայ գրող և նկարչուհի Փ. Մինասյանը ծնվել է Թեհրանում: Գրել սկսել է վաղ երիտասարդական տարիներին: 1986թ-ին իր ընտանիքով տեղափոխվել է Անգլիա և բնակություն հաստատել Լոնդոնում: Նրա բանաստեղծությունները,որոնք գրված էին անկեղծությամբ,սիրով և հայրենասիրական շնչով,
տպագրվում են սփյուռքահայ մամուլում: Փ.Մինասյանը վաղ երիտասարդական հասակից նաև նկարել է, որը նոր թափ է ստացել Անգլիայում հաստատվելուց հետո:Նրա նկարչությունը վառ գույներով,թեմաների ներքին լարումով ու վիպականությամբ են հատկանշվում,որն իր վրա կրում է նաև տարերային կնիքը: Նրա <<Ծաղկեփունջ>> գիրքը բանաստեղծությունների,
արձակ էջերի և գեղանկարների ժողովածու է: Սա նրա առաջին գիրքն է,որը նվիրված է Մեծ
եղեռնի զոհերի հիշատակին:
Ազգ իմ շատ ես տառապել
Տեսել աղետ ու ավեր,
Դու այս դարի դժնադեմ
Նահատակն ես տնավեր.
Համազգային վիշտ է մեծ
Ոտքի կանգնած սգում ենք:
Մեր Հայաստան իմ աշխարհ
Մեր սերն հավետ քեզ մնա:
<<Ծաղկեփունջ>> գրքից ընթերցանության համար ընտրված էր <<Վարդանն ու աԱնուշը>>
փոքիկ պատմվածքը,որը սփյուռքահայ մի ընտանիքի պատմություն է: Մասնակիցները հատվածներով կարդացին,քննարկեցին և մեկնաբանեցին պատմվածքը: Երբ ընտանիքի միակ որդին ամուսնանում է օտարուհու հետ, ծնողները մեծ ցավ են ապրում:Նրանք ուզում էին,որ իրենց թոռները մեծանան և դաստիարակվեն հայ ոգով,խոսեն մայրենի լեզվով: Որդին կնոջ հետ հեռանում է տնից: Անուշը մի ընտանիքում դասատու է դառնում: Երբ լրանում է ամուսնու 60 տարին, մայրը հրավիրում է որդուն իր ընտանիքով նշելու հոր 60 ամյակը: Եվ ինչ
զարմանք.ներս է մտնում մի փոքրիկ աղջիկ`ձեռքին կարկանդակ և հայերեն խոսում:
<<Տարեդարձ է այսօր,ուրախ օր է այսօր,մեր Վարդան պապի տարեդարձն է այսօր>> երգում են բոլորը: Այդ ամենի համար պետք է շնորհակալ լինել մայրիկին.նա ոչ թե ուրիշի տանն էր
աշխատում,այլ իր որդու տուն էր գնում և իր հարսին ու թոռանը սովորեցնում խոսել հայերեն:
Մայրեր ձեր գովքը սահման չունի
Ոչ գրիչն է կարող գրել,ոչ լեզուն խոսել,
Մայրեր դուք համբերության ծով
Դուք եք մեր ճամփեքը հարթում
Ու մեր օրերը սիրով զարդարում.

Հարգանք ձեզ զոհաբեր մայրեր:
Комментарии
Отправить комментарий