Ծաղկազարդ





                           Ծաղկազարդ

Այս տարի Հայ Առաքելական եկեղեցին  Հայոց եկեղեցու Ծաղկազարդ տոնը նշեց մարտի 24-ին: Այս տոնը նշվում է Զատկից մեկ շաբաթ առաջ ընկնող կիրակի օրը: Ծաղկազարդի օրը
եկեղեցին զարդարվում է բարդու կամ ուռենու ճյուղերով: Տոնը խորհրդանշում է  խաչվելուց և հարություն առնելուց առաջ Հիսուս Քրիստոսի այցը վերջին անգամ  Երուսաղեմ: Ժողովուրդը քաղաք մտնող Հիսուսին դիմավորում է մեծ ուրախությամբ`որպես իր փրկչի:
 Շատերը նրա առջև ծառերի ճյուղեր և նույնիսկ զգեստներն էին փռում: Այս ձևով մարդիկ արտահայտում էին իրենց սերն ու հավատը Քրիստոսի նկատմամբ: Ծաղկազարդը Հայոց
եկեղեցու շարժական տոներից է: Այն ժողովրդի ամենասիրված տոներից է: Տոնից առաջ մարդիկ ուռենու ճյուղեր են բերում եկեղեցի: Քահանան օրհնում է ճյուղերը,որից հետո դրանք բաժանվում են ներկաներին: Մարդիկ այդ ճյուղերը պահում են տանը,որ հիվանդությունները վերանան և տարին առատ լինի բերք ու բարիքով: Ծաղկազարդին նորապսակ հարսները առաջին անգամ գնում են իրենց հայրական տուն`հարազատներին այցելության:

Комментарии