ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆ

Ապրիլի 30-ին  բարձրաձայն ընթերցանության խմբակի անդամները Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Երևանի Կոմիտասի անվան Պանթեոն:Նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին մեծանուն բանաստեղծներ Հ.Շիրազի,Վ.Տերյանի,Ավ,Իսահակյանի,Վ.Սարոյանի  և մի շարք անվանի մարդկանց հիշատակին:Պետրոս Դուրյանի հուշաքարի մոտ 8-1 դասարանի աշակերտ Սարգսյան Արամը արտասանեց նրա <<Լճակ>>բանաստեղծությունը:Երեխաները ներկայացրեցին գրողների մասին տեղեկություններ և արտասանեցին նրանց  ստեղծագործություններից:Կ.Մխիթարյանը պատմեց քաղաքական գործիչներԿարեն Դեմիրճյանի և Անդրանիկ Մարգարյանի մասի,Ա.Խաչատրյանի.Կոմիտասի,հ.Հակոբյանի և պանթեոնում իրենց հանգրվանը գտած մյուս մշակույթի գործիչների մասին:Երեխաները այցելեցին նաև զբոսայգում գտնվող Անդրանի Օզանյանի տուն-թանգարանը:Նրանք դիտելով Անդրանիկի մասին պատմող գրքերը,  լուսանկարները և անձնական իրերը ավելի լավ ճանաչեցին մեծ զորավարին և մեծ տպավորություն ստացան:8-1 դասարանի աշակերտներ Արամը և Ռոբերտը հուշամատյանում գրեցին իրենց տպավորությունները:Երեխաները բավականին նոր տեղեկություններ ստացան հայ ազգային -ազատագրական շարժման և նրա հերոսների մասին:






 











Комментарии