Մայրության ու գեղեցկության օր








                   Մայրության ու գեղեցկության օր

Ապրիլի 7-ին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է իր ամենակարևոր տոներից մեկը՝ Սբ. Աստվածածնի ավետումը: Գաբրիել հրեշտակի կողմից Սբ. Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38):
   Ըստ ավանդության՝ Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Մարիամին հայտնվում է այն ժամանակ, երբ նա կարդում էր Եսայու մարգարեության մի հատված, ուր խոսվում է Կույսից Փրկչի ծննդյան մասին, և մտածում էր, թե ո՞վ է, արդյոք, լինելու այդ երանելի Կույսը: Հրեշտակը ողջունում է Սբ. Մարիամին և հայտնում. «Սուրբ Հոգին կգա քո վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ, որովհետև նա, որ քեզանից է ծնվելու, սուրբ է և Աստծու որդի կկոչվի»:
  Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրության օրհնության օր: Հայաստանյայց Առաքելական բոլոր եկեղեցիներում այդ օրն օրհնության կարգ է կատարվում:
  1995 թ.-ից ապրիլի 7-ը Հայաստանում նշվում է որպես Մայրության և գեղեցկության օր: Հայաստանում ավանդույթ է ձևավորվել տոնել երկու կանացի տոն՝ մարտի 8-ն ու ապրիլի 7-ը, իսկ այս ամսաթվերի միջև ընկած ժամանակահատվածն ընդունված է կանանց միամսյակ անվանել։

Սիրելի կանայք, սիրելի հայ մայրեր:
Շնորհավորում ենք Ձեզ Մայրության և Գեղեցկության տոնի առթիվ,ցանկանում ենք,որ խինդն
ու ծիծաղը միշտ ուղեկցի Ձեզ ողջ կյանքի ընթացքում,երջանկության բերկրանքով լցվեն  Ձեր
սրտերը,որպեսզի կարողանաք տանել այն դժվարությունները,որոնք այսօր դրված են Ձեր ուսերին,կարողանաք սիրով ու համբերությամբ խաղաղ պահել Ձեր ընտանիքը:
   Ապրիլի 7-ի այս գարնանային գեղեցիկ տոնը համընկավ դպրոցի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Լուսինե Ավետիսյանի ծննդյան տարեդարձի հետ: Սրտանց շնորհավորում ենք մեր սիրելի Ավետիսյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում,որ  առողջ լինի և միշտ փայլի իր կանացի ողջ հմայքով:  ՀՀ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Ա. Ուլիխանյանը  նույնպես շնորհավորել է տիկին Ավետիսյանին,ցանկացել առողջություն,երջանկություն,խաղաղություն: Թող կանացի երջանկությունը անբաժան լինի ձեզանից: Մաղթում ենք նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում:

 


Комментарии