Վերջին դաս


                   Ավարտական միջոցառում 9-1 դասարանում

Դպրոցում ավարտվել են դասերը,բայց շարունակվում են տոնական միջոցառումները:Ուրախ ու ջերմ տրամադրություն էր տիրում 9-1 դասարանում: Դասղեկ Մ.Սայադյանի հետ միասին աշակերտները տոնական տեսք էին տվել դասարանին: Նրանք ավարտում են հիմնական դպրոցը,հրաժեշտ տալիս իրենց մանկությանը և պատրաստ են սովորելու ավագ դպրոցում:
 Աշակերտները պատրաստել էին փոքրիկ հանդիսություն նվիրված իրենց ուսուցիչներին:
Ներկա էին ուսուցիչներ և ծնողներ: Երեխաները երգով ու ասմունքով ողջունեցին իրենց ուսուցիչներին և շնորհակալություն հայտնեցին նրանց իրենց տված գիտելիքների համար:
 Աշակերտներին շնորհավորեցին դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը,ուսումնական գծով տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյանը: Նրանք մաղթեցին երեխաներին հաջողություն և ավագ դպրոցում
մասնագիտության  ճիշտ ընտրություն:









Комментарии