ՎԵՐՋԻՆ ԴԱՍ

 Վերջին դասը 12-1 դասարանում

Դպրոցի 12-րդ դասարանցիները պատրաստվում են վերջին զանգին: Իսկ այսօր 12-1 դասարանում անցկացվեց վերջին դասը: Դասղեկ Մ.Նավասարդյանը աշակերտների նամար գեղեցիկ անակնկալներով անցկացրեց վերջին դասը: Աշակերտներն էլ իրենց հերթին պարային համարով ողջունեցին բոլորին և շնորհակալական խոսքեր ուղղեցին ուսուցիչներին:
Աշակերտներին բարեմաղթանքներով շնորհավորեց  դպրոցի տնօրեն Ա.Թորոսյանը: Հետո
ներկաները դիտեցին  ավագ դպրոցում սովորած տարիների մասին պատմող տեսաֆիլմը:
Դասավանդող բոլոր ուսուցիչները իրենց շնորհավորանքներն ու մաղթանքներն ուղղեցին աշակերտներին:Բարի երթ ձեզ,սիրելի շրջանավարտներ,թող իրականանան ձեր բոլոր երազանքները:






 




Комментарии

  1. Մաղթում եմ ձեզ մեծ հաջողություններ գիտության ասպարեզում,երջանկության անձնական կյանքում:

    ОтветитьУдалить

Отправить комментарий