Պոեզիայի ժամ


 






 



 




       Մայիսի 3-ին գրադարանում անցկացվեց պոեզիայի ժամ,որին մասնակցում էին ընթերցանության խմբակի անդամները: Սկզբում մասնակիցները դիտեցին Սևակի մասին պատմող տեսաֆիլմը և  լսեցին Պ.Սևակի <<Մարդ էլ կա,մարդ էլ>> բանաստեղծությունը ժողովրդական արտիստ Սարգիս Նաջարյանի կատարմամբ Հետո արդեն իրենք դասական երաժշտության հնչյունների ներքո արտասանեցին հայ մեծանուն  գրողների  ստեղծագործությունները: 8-1 դասարանի աշակերտ Ա. Սարգսյանը արտասանեց Պ.Սևակի <<Անկեղծ ասած>> ,իսկ  Ռոբերտը  և Անժելիկան արտասանեցին արևմտահայ գրողների բանաստեղծություններից: 9-րդ դասարանի աշակերտներ Մելինեն, Էլենը,Լիանան,Մարիետան,Մարիան կարդացին Հովհ.
Թումանյանի,Ս.Կապուտիկյանի.Պ.Դուրյանի,Պ.Սևակի, Մ.Մեծարենցի բանաստեղծություններից: Նրանք կարդում էին գեղեցիկ ու արտահայտիչ:



Комментарии