ԳևՈՐԳ ԷՄԻՆ- ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴԸ




 

   Անկախության տոնի առթիվ  սեպտեմբերի 20-ին գրադարանում անցկացվեց  բարձրաձայն ընթերցանության ժամ:Ընթերցանության թեման Գևորգ Էմինի <<Հավերժի ճամփորդը>>քնարական էսսեն էր,որը ճանաչված գրողի ոգեշունչ խոսքն է նվիրված Հայաստան երկրին,նրա դարավոր պատմությանն ու մշակույթին և վերածնված ներկային:Խմբակի անդամները  հատվածներով կարդացին  ստեղծագործությունը,որը հավերժի  ճամփորդի մասին էր ,որը Հայաստանի և հայ ժողովրդի զավակն էր:Մեկնաբանեցին <<Ես նա եմ, ում տանջանքը տասնյակ դարերով է չափվում,իսկ կյանքը`տասնյակ տարիներով միայն...>>միտքը:10-5դասարանի աշակերտուհի Զարուհի Խոսրովյանը նեկայացրեց կոտորածի ու գաղթի,թալանի ու հրդեհի,լացի ու կոծի ճանապարհով անցած հայ ժողովրդի պատմական անցյալը:Ով ենք մենք և որտեղից ենք գալիս հարցին իր մեկնաբանությունը տվեց Խաչատրյան Մելինեն:Մեջբերվեց հեղինակի խոսքերը<<Արմանի երկրից եմ գալիս,որը հիշվում է աշխարհի գրավոր պատմության մեջ դեռևս 5000 տար առաջ,աքքադական հնագույն արձանագրություններում...Հայասա երկրից եմ գալիս,որն ինձ պատգամեց,թե ինքդ քեզ հայ ասա,և որը մարդկության հնագույն օրրաներից մեկն է աշխարհում>>:Ճամփորդը խոսելով իր անցած դարավոր պատմության մասին ասում է <<Հայաստանն եմ ես, հայ ժողովուրդն եմ ես`Հավերժի Ճամփորդը,որը,դարերի խորքից եկած,դեպի գալիք դարերն է գնում, և որի երթը վերջ ու վախճան չունի,քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում,այս հավերժական արևի ներքո...>>:
      Հայրենասիրական այս ստեղծագործությունը սովորեցնում է ճանաչել և գնահատել մեր նախնիներին,նրանց փառավոր անցյալը, մեր պատմությունը և մշակույթը ,իմանալ ով ենք մենք,որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:
                                        Մենք փոքր ենք,այո,
                                        Ձեզ ով էր ասում մեզ սեղմեք այնքան,
                                        Որ մենք ստիպված...... ադամանդ դառնանք,
                                        Ով էր ստիպում
                                        Մեզ աստղերի պես ցիրուցան անեք,
                                       Որ միշտ մեզ տեսնեք ուր էլ որ գնաք....




Комментарии