ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՕՇԱԿԱՆ











 







Հոկտեմբերի  12-ին գրադարանի խմբակի անդամները Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Օշական`ս.Մ.Մաշտոց եկեղեցի:Այդ օրը եկեղեցում նշվում էր Թարգմանչած տոնը,որը կապված էր  Մ.Մաշտոցի և Ս.Պարթևի կատարած մի շարք թարգմանությունների հետ ,որոնք արվել են գրերի գյուտից հետո:Երեխաները  ներկա եղան եկեղեցում կատարվող պատարագին,իսկ հետո եկեղեցու սպասավորներից մեկը ներկայացրեց  Թարգմանչած տոնի խորհուրդը և պատմությունը:Նա ներկայացրեց  Մ. Մաշտոցի, Ս.Պարթևի , Գր. Նարեկացու,Ն. Շնորհալու և մեր պատմիչների դերը հայ  թարգմանական գրականության զարգացման գործում:Պատարագից հետո երեխաները այցելեցին Մ.Մաշտոցի գերեզմանին,որտեղ և կարդացին Տերունական աղոթքը,խոնարհվելով նրա գերեզմանին:Երեխաներին հետաքրքրեց եկեղեցու բակում կանգնեցված հուշարձանը,որի վրա փորագրված էր   Գարեգին Ա կաթողիկոսի խոսքերը գրքի մասին   .<<Խոնարհիվիր հայ գրքի  առաջ,որպեսզի բարձրանաս հայ գրքով,աշակերտիր հայ գրքին,որպեսզի աշակերտես զավակներիդ հայ գրքով>>:Նրանց հետաքրքրեց նաև մեսրոպյան այբբուբենի նախշազարդ տառերը:Նրանք դիտեցին նաև բակում կազմակերպված միջոցառումը և մեծ տպավորություն ստացած վերադարձան տուն:
                            

Комментарии