Ստեփան Զորյան-Խնձորի այգին

Գրադարանում անցկացվեց Ստ.Զորյանի <<Խնձորի այգին>> պատմվածքի ընթերցում և մեկնաբանում: Մասնակիցները կարդացին հատվածներ պատմվածքից և ներկայացրեցին հերոսին`Մարտին ապորը,որը ազնիվ և աշխատասեր մարդ էր: Նրա միակ հարստությունը իր իսկ ձեռքերով մշակած այգին էր: Արդեն հասակն առած մարդը`կորցնելով կնոջը,սիրահարվում և ամուսնանում է Արևմտյան Հայաստանից գաղթած Նունուֆարի հետ,որը երիտասարդ կին էր,բայց լրիվ միայնակ: Բայց Մարտին ապոր աղջիկները հավակնում էին հոր ժառանգությանը,որի պատճառով էլ դառնում են Նունուֆարի մահվան պատճառը: Ցավի ու զայրույթի պահին պատմվածքի հերոսը ոչնչացնում է ողբերգության առիթ դարձած իր միակ հարստությունը`խնձորի այգին: Ընթերցումից հետո մասնակիցները դիտեցին այդ պատմվածքի հիման վրա նկարահանված <<Խնձորի այգին>> ֆիլմը,որի գլխավոր հերոսի դերում Սոս Սարգսյանն էր: Ֆիլմը հետաքրքիր էր և հուզիչ:




Комментарии