2014 թվականը Ձիու տարի







                                Ձիու տարվա կանխատեսումները
 Աստղաբանները խոստանում են նորածնին վառ և հետաքրքիր կյանք, առանց ողբերգական իրադարձությունների և ճանապարհից շեղումների: Ձին եռանդուն է, իսկ դա փոքրիկին անսահման էներգիա է հաղորդում:
 Հաշվի առե՛ք, որ Ձիերը հակված են վաղ զարգացման, ուստի բացառված չէ, որ ձեր փոքրիկը մյուսներից շուտ կսկսի խոսել և քայլել:
 Ձիու տարում ծնվածների մեջ շատ տաղանդավոր և ընդունակ մարդիկ կան, ուստի փոքրիկը կունենա հայտնի նկարիչ, դերասան, գրող, երգիչ կամ դիզայներ դառնալու բոլոր նախադրյալները:
 Բացի այդ, ձեր փոքրիկը կլինի ջանասեր և աշխատասեր: Ձիերի մեջ շատ են գրավիչ և խարիզմատիկ մարդիկ: Այս հատկանիշները կուղեկցեն ձեր փոքրիկին ողջ կյանքի ընթացքում' այն անհամեմատ թեթևացնելով:
 2014 թվականին ծնվածը շատ անմիջական կլինի, կունենա բազմաթիվ ընկերներ և ծանոթներ: Այս փոքրիկները շատ ակտիվ են և սիրում են ժամանակ անցկացնել իրենց հասակակիցների հետ:
 Հարկ է նշել, որ այս բոլոր դրական հատկանիշների հետ մեկտեղ Ձիու տարում ծնվածը բավականին կամակոր և համառ կլինի, բայց դա չի խանգարի նրան լիդեր դառնալ և ոգեշնչել մյուսներին:
 Բնականաբար, փոքրիկ Ձին կհամարի, որ իր կարծիքը միակ ճիշտն է, բայց փոխզիջման մեթոդով դուք կկարողանաք սանձել նրան:
 2014-ին ծնված երեխաները կգնահատեն իրենց ընտանիքը և երկար տարիներ կապավինեն ընտանիքի անդամների վրա:
 Ընդհանուր առմամբ, եթե ձեր փոքրիկը ծնվի 2014-ին, կարող եք վստահ լինել, որ նրա ճակատագիրը լավ կդասավորվի, և նա հեշտությամբ կհաղթահարի իր առջև ծագող բոլոր խնդիրները:

 



 2014 թվականը, չինական օրացույցի համաձայն, ձիու տարի է: Շատերը հավատում են, որ Ամանորը դիմավորելիս շատ կարևոր է հաշվի առնել գալիք տարվա իշխող կենդանու “քմահաճույքները”, որպեսզի տարին բարեհաջող անցնի:  Ձին համարվում է բարի,ազնիվ կենդանի: 2014թ.-ին ձին բերելու է կրակ,ջերմություն,թշնամություն: Ձիու տարին խորհուրդ է տալիս թույլ և անկայուն մարդկանց լինել ավելի համարձակ,որ սիրո և ֆինանսական կորուստներ չունենան: Ինչպիսին պետք է լինի 2014-ի տոնական սեղանը


 















Комментарии