


Դեկտեմբերի 13-ին գրադարանում անցկացվեց բարձրաձայն ընթերցանության հերթական ժամը: Ընթերցանության նյութը այս անգամ նվիրված էր Ամանորի տոնին: Խմբակի անդամները ընթերցեցին Հրանուշ Խառատյան-Առաքելյանի <<Հայ ժողովրդական տոները>> գրքից Նոր տարվա մասին հատվածը: Հայաստանում հունվարի 1-ին տարին սկսելու և Նոր տարվա սկզբին տոն նշելու սովորույթը ընդհանրացել է համեմատաբար ոչ վաղ անցյալում:Տոնի մասին կարդացին 10-5 դասարանի աշակերտներ Մելինեն և Էլենը: 9-1դասարանի աշակերտ Արամը պատմեց տոնի հետ կապված ավանդույթների մասին: Մասնակիցները հիշեցին ,որ տոնը նշվել է տարբեր անուններով:Հիշվում են Ամանոր,Տարեմուտ, Տարին Գլուխ,Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ,Կալոնտար ձևերը: Ամանորի սովորույթները խմբավորվում են հետևյալ երևույթների շուրջ.
Բնակարանի,բնակավայրի և մարդու մարմնի և հոգու մաքրելը,հարդարանքը
Ծիսական ուտեստը
Ծիսական այցելություններ
Բախտագուշակություններ
Ծիսական մաղթանքներ
Աշակերտները նշեցին,որ Ամանորը իրենց ամենասիրված տոներից է,քանի որ նոր երազանքներ և անակնկալներ են սպասվում իրենց,ինչպես նաև հաճելի և ուրախ հանգստյան օրեր:
Комментарии
Отправить комментарий