Ամանորյա հանդես


Այսօր  գրադարանի ընթերցանության խմբակը պատրաստել էր ամանորյա հանդես: Գեղեցիկ ձևավորված գրադարանում,ամանորյա տոնական սեղանի շուրջ հավաքված երեխաներին գալիք Նոր Տարվա առթիվ շնորհավորեց դպրոցի տնօրեն պարոն Ա.Թորոսյանը`ցանկանալով հաջողություններով լեցուն տարի,բազում անակնկալներ գալիք տարում և առողջություն: Երեխաները հանդես եկան ուրախ երգ ու պարով ,ասմունքով և իրար ուղղված գեղեցիկ ու բարի մաղթանքներով : Հանդեսին ներկա էին նաև ուսուցիչներ,որոնք նույնպես շնորհավորեցին երեխաներին: Երեխաները` երազանքներ պահելով,վիճակահանությամբ ստացան Ձմեռ պապու անունից շնորհավորական բացիկներ:


 









 








Комментарии

  1. Դեկտեմբերի 20-ին դպրոցի գրադարանավարուհի`Կ.Մխիթարյանը կազմակերպեց Ամանորին նվիրված գեղեցիկ միջոցառում,որին մասնակցել են ընթերցանության խմբակի աշակերտները:Միջոցառմանը ներկա էր դպրոցի տնօրեն`պրն. Ա.Թորոսյանը:Նա երեխաներին բացատրեց ընթերցանության դերը դաստիարակության գործում:
    Մասնակիցները տարբեր դասարանի աշակերտներ էին:Կ.Մխիթարյանը բացի ընթերցանությունից,ապահովում է ընկերական շփումը տարբեր տարիքի երեխաների միջև:Ինձ շատ դուր եկավ միջոցառումը:
    Դպրոցի ուսուցչուհի` Լ.Բալայան:

    ОтветитьУдалить

Отправить комментарий