Այցելություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Փետրվարի 28-ին ընթերցանության խմբակի անդամները Կ.Մխիթարյանի հետ այցելեցին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան: Աշակերտները նախապես կարդացել և ուսումնասիրել էին Խ.Աբովյանի ստեղծագործությունները: Թանգարանի աշխատակիցները ներկայացրին Խ.Աբովյանի մասին պատմող նյութերը,նկարները,ասույթները:Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսում և դիտում էին թանգարանի նյութերը և նկարները: Նրանց հատկապես հետաքրքրեց Դորպատի համալսարանում ուսանելու տարիների մասին պատմող նյութեր,նրա ձեռագիր գրքերը և կատարած թարգմանությունները: Աշակերտները եղան նաև գրողի հողե տնակում,տեսան նրա ընտանիքի օգտագործած իրերը ,կահ-կարասին:








Комментарии