Հովհաննես Թումանյան -Ձախորդ Փանոսը

Մարտի 10-ին դպրոցում ներկայացվեց Հովհաննես Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> հեքիաթի բեմադրությունը: Ներկայացումը պատրաստել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Ղազարյանը: Հեքիաթի հերոսների դերում 10-րդ դասարանի աշակերտներն էին: Ձախորդ Փանոսի դերում 10-6 դասարանի աշակերտ Օհանյան Յուրան էր: Կնոջ դերը  գեղեցիկ կատարեց 10-4 դասարանի աշակերտուհի Սահակյան Աննան:
Միջոցառմանը ներկա էին գրողներ,տարածքի հիմնական դպրոցի ուսուցիչներ,ծնողներ,Նոր Նորք վարչական տարածքի կրթության  բաժնի ներկայացուցիչ տիկին Խուրշուդյանը: Դպրոցի տնօրեն պարոն Ա. Թորոսյանը ներկայացրեց փետրվար ամսին դպրոցում անցկացված երեք նախագծերի արդյունքները: Դրանք էին Ստ.Զորյանի <<Պապ թագավորը>>,Հովհ.Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> և <<Լավագույն կենդանաբանական այգի>>: Այդ նախագծերին մասնակցած  և  լավագույնը ճանաչվելու համար աշակերտները պարգևատրվեցին Շնորհակալագրերով և համապատասխան գրքերով: Ստ.Զորյանի <<Պապ թագավոր>> վեպիգովազդի համար պարգևատրվեցին 10-1 դասարանի աշակերտ Միքայել Մարտիրոսյանը,10-5 դասարանի աշակերտուհի Լիանա Հակոբյանը և 9-1 դասարանի աշակերտ Արամ Սարգսյանը: Հովհ.Թումանյանի <<Ձախորդ Փանոսը>> հեքիաթի գովազդի նախագծում լավագույնը ճանաչվեցին 9-1 դասարանից Արամ Սարգսյանը և Լիդա Հովհաննիսյանը,197 հիմնական դպրոցի 8-1 դասարանի աշակերտուհի Նելլի Ավանեսյանը: Քվեարկության արդյունքում <<Լավագույն կենդանաբանական այգի>> նախագծում լավագույնը ճանաչվեց 10-5 դասարանի աշակերտուհի Լիանա Հակոբյանը:





Комментарии