Համո Սահյան -100

Ապրիլի 15 -ին դպրոցում անցկացվեց գրական-երաժշտական ցերեկույթ  գրադարանի <<Բարձրաձայն ընթերցանության>> խմբակի  անդամների  մասնակցությամբ: Միջոցառումը
նվիրված էր հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 100 ամյակին: Միջոցառումը սկսվեց Համո Սահյանի  խոսքերով գրված <<Գարուն է գալիս>> երգով: Հետո լսվեց բանաստեղծություններ Համո Սահյանի կատարմամբ: Բացման խոսքով հանդես եկան Լիանան և Աբրահամը /10-5դաս./ : Նրանք ներկայացրին բանաստեղծի համառոտ կենսագրությունը  և բանաստեղծական արվեստը: Հետո մասնակիցների կատարմամբ  հնչեցին Համո Սահյանի բանաստեղծությունները  հայրենիքի,սիրո, բնության մասին: Գեղեցիկ ասմունքով հանդես եկան 9-1 դասարանի  աշակերտներ  Արամը,Լիդան,Լիլիթը, Անժելիկան,Հասմիկը,Անահիտը,
Ռոբերտը,10-1 դասարանից Անիտան,Լեյլան,Հռիփսիմեն,10-4 դասարանի աշակերտուհի Անժելան, 10-6 դասարանի աշակերտուհի Սիրանուշը և 11-3 դասարանի աշակերտուհի Մարիամը :Գրադարանում կազմակերպվել էր նաև  գրքային ցուցահանդես նվիրված Համո Սահյանի  ծննդյան 100 ամյակին:








Комментарии