Այցելություն Պատմության թանգարան

Ապրիլի 26-ին Պատմության թանգարանը հյուրընկալում էր հանրապետության տարբեր դպրոցների 100-ավոր աշակերտների:Այցելուների թվում էին նաև 198 ավագ դպրոցի 10-6 դասարանի աշակերտները:

հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի ընդունած օրենքով: Կոչվել է Ազգագրական - մարդաբանական թանգարան - գրադարան: Այցելուների համար բացվել է 1921թ. օգոստոսի 20-ին: Կազմավորվել է Կովկասիհայոց ազգագրական ընկերության, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանների, Անիի Հնադարանի, Վաղարշապատի Մատենադարանի հավաքածուների հիման վրա:
Հայաստանի պատմության պետական թանգարանում պահպանվում է շուրջ 400000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու` ամբողջացնելով Հայաստանի` նախապատմական ժամանակներից եկող մշակույթն ու պատմությունը



Комментарии