Կոտայքի մարզի եկեղեցիներ

    Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի

Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, եկեղեցի ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2006 օգոստոսի 24-ին։ Օծման արարողությունը տեղի է ունեցել 2013թ. մայիսի 14-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ու Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Բելառուսի Հանրապետության       նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներկայությամբ։Եկեղեցին կառուցվել է Գագիկ Ծառուկյանի բարերարությամբ։Եկեղեցու ճարտարապետը Արտակ Ղուլյանն է, նախագծի կոնստրուկտորները՝ Հովհաննես Մեյրոյանը և Տիգրան Դադայանը։ Որմնանկարների հեղինակներն են հայր և որդի Աբրահամ ու Հայկ Ազարյանները։ Եկեղեցու քանդակազարդման աշխատանքներին մասնակցել է շուրջ 40 քանդակագործ և զարդագործ-վարպետ :









        Սբ. Պողոս - Պետրոս եկեղեցի






Комментарии