Ուոլթեր Այզեքսոն «Սթիվ Ջոբս»

Դպրոցի գրադարանը  Ավ. Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի կողմից որպես նվեր ստացավ Այզեքսոնի  «Սթիվ Ջոբս»  գրքի հայերեն թարգմանությունը:
Ուոլթեր Այզեքսոնի կողմից գրված Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրությունը, որի ստեղծման աշխատանքներին մասնակցություն է ունեցել է ինքը՝ Ջոբսը, գլխավորել է Amazon օնլայն-ռիթեյլերի 2011 թ. 10 ամենաշատ վաճառված գրքերի ցուցակը: 

Այզեքսոնը գրել է  մի ստեղծարար ձեռնարկատիրոջ վայրիվարումներով լի կյանքի ու խիստ ուժեղ անհատականության գրավիչ պատմությունը, ում հափշտակվածությունը կատարելությամբ և կատաղի համառությունը հեղափոխեցին 6 ՝ անհատական համակարգիչների, անիմացիոն ֆիլմերի, երաժշտության, հեռախոսների , պլանշետային համակարգիչների և թվային հրատարակության ոլորտները : Ջոբսը հանդես է գալիս որպես գյուտարարության և կիրառական երևակայության գլխավոր մարմնացում :Նա գիտեր ,որ 21-րդ դարում արժեք ստեղծելու լավագույն ձևը ստեղծագործությունն ու տեխնոլոգիաները միավորելն է : Նա ստեծեց մի ընկերություն , որտեղ երևակայության թռիչքները համադրվում են տեխնիկայի նշանակալի ձեռքբերումների հետ:  

Комментарии