Հիսուսի առակները


 Երկրի վրա ապրած ոչ մի ուսուցիչ օրինակներ բերելու մեջ այդքան վարպետ չի եղել, որքան 
Հիսուս Քրիստոսը։ Հիսուսի առակներից շատերը հեշտությամբ են հիշվում նույնիսկ այսօր։ 
Ինչո՞ւ էր նա  հիմնականում օգտագործում ուսուցանելու հենց այս մեթոդը։ Ինչո՞ւ էին նրա 
օրինակներն ու առակները այդքան տպավորիչ։ 
 Աստվածաշունչը երկու կարևոր պատճառ է նշում։ Առաջին՝` այդպիսով Հիսուսը կատարում էր մարգարեությունը։ «Հիսուսը առակներով խոսեց ժողովրդի հետ։ Առանց առակի չէր խոսում նրանց հետ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս ևաշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ»»։ ։Աստծու ներշնչմամբ 
գրված այդ խոսքերը սաղմոսերգուն ասել էր Հիսուսի ծնվելուց դարեր առաջ։ Մի՞թե ուշագրավ չէ, որ իր Որդու երկիր գալուց դեռ հարյուրավոր տարիներ առաջ Աստված որոշել էր, որ նա 
ուսուցանելու է առակների միջոցով։ Ուրեմն կարելի է ենթադրել, որ Եհովան գնահատում է
 ուսուցանելու այս մեթոդը։
 Երկրորդ՝` ինչպես Հիսուսն ինքն ասաց, առակները օգնում էին զատորոշելու նրանց, ում
«սիրտը կարծրացել էր» ճշմարտության հանդեպ ։ Իսկ ինչպե՞ս էին նրա առակները բացահայտում մարդկանց մղումները։ Որոշ դեպքերում նա միտումնավոր կերպով էր առակներով
խոսում, որ մղի իր ունկնդիրներին հարցեր տալու դրանց լիարժեք նշանակությունը հասկա
նալու համար։ Խոնարհ մարդիկ այդպես էլ անում էին, իսկ հպարտ կամ անտարբեր մարդիկ՝ ոչ։ Փաստորեն, առակների միջոցով ճշմարտությունը հայտնի էր դառնում նրանց, ում սիրտը
ծարավ էր ճշմարտության, սակայն թաքնված էր մնում նրանցից, ում սիրտը հպարտ էր։
Հիսուսի առակներն ու օրինակները շատ առումներով էին օգտակար։Դրանք հետաքրքրություն էին առաջացնում մարդկանց մեջ՝ մղելով նրանց լսելու։ Նաև պատկերներ էին ստեղծում մտքում, ինչի շնորհիվ հեշտ էր լինում հասկանալ։ Ինչպես նշվեց սկզբում, Հիսուսի առակներն ու
օրինակները օգնում էին մարդկանց հիշելու իր բառերը։ 

Комментарии