Այցելություն Ծիծեռնակաբերդ

Մարտի 5-ին 198 ավագ դպրոցի 10-4 դասարանի աշակերտները դասղեկ Ա. Մելիքյանի և Կ. Մխիթարյանի հետ այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի  զոհերի հիշատակին: Աշակերտները ծաղիկներ դրեցին  անմար կրակի մոտ ,աղոթեցին  և խոնարհվեցին անմեղ զոհերի հիշատակին վառվող կրակի առաջ: Իրականացվեց ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնած <<Հայոց ցեղասպանության հետևանքով միլիոնավոր մանուկներ չծնվեցին>>  բողոքի խոսքով  լուսանկարվելու շարժումը: Աշակերտները իրենց կրծքին կրում էին Մեծ եղեռնի 100 ամյակի խորհրդանիշ անմոռուկները: Աշակերտները  այցելեցին նաև Հայոց ցեղասպանության պատմության թանգարան:






Комментарии