Նվիրիր գիրք զինվորին

 Պատանի պատմագետների ակումբը մեկնարկել էր << Նվիրիր գիրք զինվորին>> ծրագիրը, որի նպատակն է ապահովել հայ զինվորին կամ սպային գեղարվեստական, հայրենասիրական կամ մասնագիտական գրականությամբ :Յուրաքանչյուր աշակերտ պարզապես կարող է նվիրել  մեկ գիրքը և թողնել բարեմաղթանքները մեր սահմանի պաշտպանին:
Ծրագրի ընթացքում նախատեսվում է նաև կազմակերպել այցեր ՀՀ զորամասեր և այնտեղ կազմակերպել Հայոց պատմության և հայրենասիրության թեմաներով դասախոսություններ:
 Զինվորները նույնպես ունենում են ազատ ժամանակ , և նրանց մի մասն այդ ազատ ժամանակն օգտագործում է գիրք ընթերցելու կամ ֆիլմ դիտելու համար։ 
 Այս ծրագրին  ակտիվ մասնակցությունն  ունեցան 198 ավագ դպրոցի աշակերտները: Դպրոցի 8-12 -րդ դասարանի աշակերտները մեկական գրիք նվիրեցին հայ զինվորին: Յուրաքանչյուր աշակերտ իր նվիրած գրքում թողել է իր բարեմաղթանքները մեր սահմանները պաշտպանող խիզախ  զինվորներին: Մեր դպրոցի աշակերտներից մի քանիսը
Պատանի պատմագետների ակումբի անդամներ են և ակտիվ մասնակցություն ունեն այս ծրագրում: Այսօր 250 անուն գիրք հանձնվեց ակումբի աշխատակցին,որոնք հետո  մեր աշակերտների հետ համատեղ պիտի տեղափոխվեն զորամասեր:



Комментарии