Էքսկուրսիա դեպի Ամբերտ



 Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Բյուրականի աստղադիտարանին բավականին մոտ:Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։
Դղյակը բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:Բաղնիքը գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Մատուռը գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է X դ. ոչ շուտ: Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։  1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։ Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ:

 Վահրամաշեն եկեղեցին, երբեմն էլ Սուրբ Աստվածածին կամ Ամբերդի եկեղեցին կառուցել է Վահրամ Պահլավունինկողմից։ Հյուսիսային մուտքի մոտ գտնված արձանագրությունից պարզվում է, որ կառուցումն ավարտվել է 1026 թ.։ Գտնվում էԱրագած լեռան լանջին, Ամբերդի ամրոցի մոտ։
Հունիսի  21-ին դպրոցի ուսուցչական կազմը և ակտիվ աշակերտները մասնակցեցին դպրոցի կողմից կազմակերպված էքսկուրսիային դեպի Ամբերդ:Բերդին ծանոթանալուց հետո, մենք այցելեցինք  նաև բերդի մոտակայքում գտնվող Վահրամաշեն եղեկեղեցին:
         Ճանապարհին մենք
 կանգ առանք Ապարանի հայոց այբուբենի  հուշարձանի մոտ:





Комментарии