

Մեզի համար զոհ դարձան,
Ազատության մարտիկներ,
Թաթուլի պես վեհ քաջեր...
Երբևէ կգտնվի Թաթուլի ինքնաձիգը,և կորոտա այնպես, որ արձագանքը Գետաշեն, Կարս ու Կաղզվան՝ Նախիջևան, հասնեն:
<<Չկա ազատության գործի համար զոհված ոչ մի շիրիմ, որի վրա չծլարձակեն իրենց հերթին նոր կյանք տվող սերմեր>>:
Ուիթմեն
Անցկացվեց գրքերի տեսություն և քննարկում : Վ. Հարությունյանի գիրքը նվիրված է 500 մահապարտներից մեկին՝ Սպարտակ Մարևոսյանին: Հ. Արմենակյանի գիրքը նվիրված է Արցախյան գոյամարտին,նրանց, ովքեր իրենց արյունով սրբագործեցին մայր հողը: <<Հաղթազենները>> գիրքը նվիրված է Հայաստանի պետականության վերականգնման և Արցախի ազատագրական պայքարին: Գ. Մարտիկյանի <<Ապրելու բանաձև>> վիպերգը
Արցախյան ազատամարտում հերոսացած հայ քաջորդիների կյանքի, սխրանքների հայրենասիրության պատմությունն է: Նկարագրված է հայրենիքի, ընտանիքի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար կյանքն անգամ չխնայելու հայ հերոսների պատրաստակամությունը՝որպես օրենք ու ոգեշնչում ապրող սերունդներին:
Комментарии
Отправить комментарий