Խաչվերաց տոն

Սեպտեմբերի 11-ին գրադարանում անցկացվեց Հր. Խառատյան-Առաքելյանի <<Հայ ժողովրդական տոները>> գրքից Սուրբ Խաչի տոնի մասին պատմող հատվածի ընթերցում և քննարկում: Խմբակի անդամները ծանոթ էին տոնին,որը Հայոց եկեղեցու տաղավար տոներից է: Տոնը նվիրված է Քրիստոսի խաչելության խաչի գերադարձին: Խաչափայտը կույս Հեղինեն գտել և տեղադրել էր Երուսաղեմի Ս.Հարություն եկեղեցում: 610թ. պարսիկները գրավում են Երուսաղեմը և գերի տանում Խաչը: Հերակլ կայսրը 627թ. պարսիկներին հաղթում է և Տիրոջ  Խաչը վերադարձնում և հանձնում է Ս. Հարություն տաճարին: Այդ առիթով Հայոց եկեղեցին նշում է Խաչի տոնը: Խաչի ծաղիկը,որով զարդարվում է այն,համարվում է ռեհանը: Ուլի միսը համարվում է այդ օրվա առանձնահատուկ ուտելիքը: Տոնը ավարտվում է մեռելոցով,երբ տոնի բարիքներից <<մաս>> է հանվում հանգուցյալնեին:

           <<Խաչ , վերմակ առ, ներս փախիր>>; <<Աստվածածնա՝բակը մտիր,Սբխեչին՝ծակը մտիր>>;

Комментарии