

<<Օրն ավետյաց>> պատմվածքում փոքրիկ Սողոմոնին որբանոցից Սուրբ Թադեոս եկեղեցու վարդապետ Գևորգ Դերձակյանը Վեհափառի պահանջով ընտրում է որպես ամենաձայնեղ երեխա և իր հետ տանում Էջմիածին: Փոքրիկ Սողոմոնի հեռանալը որբերին տխրություն է բերում, որովհետև նրա երգը նրանց ուրախություն և ջերմություն էր պարգևում:
<<Ձայն ամենայն հայոց>> պատմվածքը Կոմիտաս վարդապետի մասին էր,որը Սուրբ Լուսավորիչ եկեղեցու վարժարանի սաներին երգեցողության դասեր պիտի տար և երաժշտանոց հիմներ: Հայաստանի բոլոր կողմերից այստեղ սովորող սաներից Կոմիտասը ընտրում է լավագույններին: <<Եվ թող կամենա Աստված , որ ամեն գավառից մեկը ձայնեղ լինի,ու ես երգչախումբս հայոց աշխարհի բոլոր կողմերից ձայն ունենամ>>: Նա՝ ընտրելով Հայաստանի բոլոր գավառներից մեկական սան իր երգչախմբի համար, ասաց. <<Աշխարհիս չորեք կողմերեն երգչախումբս ձայն ունեմ. հայ ձայն հնչեցնել կարելի է ու ...երաժշտանոց հիմնել>>: Հետո նա մեկնեց իր օրհնանք-ուրախությունը.
-Ապրեք, որդիք,դուք ամենքդ ձեզ նման եք...ձեր հող ու ջրի, ձեր ցեղի հիշատակներն ունիք,
ձեր աշխարհների երկինքն ու շունչը:
Комментарии
Отправить комментарий