
Խմբակի անդամները վերլուծեցին կարդացած բանաստեղծությունները: Սահյանի բնության մեջ ամեն ինչ շնչում է,ապրում, չկան անկենդան առարկաներ: Նրա <<Անձրև>>-ը կազմված է երեք մասից,և այդ մասերը բնության մեջ տեղի ունեցած դրամայի երեք գործողություններ են ներկայացնում: <<Մասրենի>> -ն մասրենու իրական ճակատագիրն է ,որը մարդկանց կյանքում այլևս այն դերը չի կատարում,ինչ տաիներ առաջ,երբ գյուղացու կյանքը սերտորեն կապված էր բնության հետ: <<Պապը>> դիմանկան է գեղջուկ աշխատավորի,ով մեռնում է ամենաարդար մահով՝ մաճը ձեռքին,նոր բացված ակոսում: Մարդը ,որի կյանքի իմաստը եղել է աշխատանքը, ամաչել է,որ չի կարողանում աշխատել...


Комментарии
Отправить комментарий