Մուշեղ Գալշոյան -Ծիրանի ծառ

Փետրվարի 19-ին անցկացվեց հերթական ընթերցանության ժամը: Բարձրաձայն ընթերցանության թեման Մ. Գալշոյանի <<Ծիրանի ծառ>> պատմվածքն էր: Խմբակի անդամները հատվածներով կարդացին պատմվածքը: Նրանք վերլուծեցին կարդացածը, բնութագրեցին հերոսին:  Պատմվածքի հերոսը քեռի Պողոսն էր,որը Տաճկահայաստանից քշված հասել էր Հայաստան: Նա հիշում էր իր այգին, որտեղ աճեցնում էր ծիրանի ծառեր, բայց վերջին ծիրանի ծառն էլ չորացավ: Առաջին անգամ հայոց  հողն է ծլարձակել ծիրանի  ծառը: Ծիրանի ծառը հայկական է, համառ, դիմացկուն: Այնքան նման են հայն ու ծիրանի ծառը: Եղեռնից մազապուրծ փրկված քեռի Պողոսը 1946թ. հայրենիք է վերադառնում; Նա նորից հիմնում է իր այգին և ծիրանի ծառ տնկում: Հայրենադարձ Պողոս Մկրտչյանի մասին ակնարկ են գրում ,որը արդեն ծեր էր,բայց  իր ծիրանի ծառերից ձեռք չէր քաշում:

Комментарии